Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից կեղծ նամակն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին քաղաքական պատվեր է և «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռի վթարը շահարկելու փորձ։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Համացանցում տարածվում է այսպես կոչված նամակ՝ իբր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովից՝ ուղղված Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, գրված անգլերենով, որում ասվում է, որ մեր երկիրը իբր չի կարող երաշխավորել ռուսական օդային տարածքի անվտանգ օգտագործումը։ Սա ցինիկ և կոպիտ կեղծիք է»,– ընդգծել են նախարարությունից՝ հավելելով․
«Այս արտահոսքը պարզունակ կեղծիքի օրինակ է, որը նախատեսված է հուզական ռեակցիա առաջացնելու համար: Կեղծիքի հեղինակները չեն էլ ցանկացել դրան պաշտոնական ատրիբուտներ տալ՝ ուղարկելով այն սովորական դեմեյնից և սովորական էլ.փոստի հասցեից»:
«Ակնհայտ է, որ նման չարամիտ ապատեղեկատվության հետևում թաքնված է քաղաքական պատվեր և փորձ շահարկելու դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռի կործանման թեման», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)