Կրասնոյարսկի օդանավակայանում տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա
ԱշխարհՌԴ Կրասնոյարսկի օդանավակայանում տղամարդը դանակով հարձակվել է ուղեւորների վրա։ Հարձակվողը ձերբակալվել է, հաղորդում է rtvi.com–ը։
Ոստիկանությունից հայտնել են, որ հարձակվողը օդանավակայանում «հանկարծակիորեն» դանակի մի քանի հարված է հասցրել 39-ամյա տղամարդուն։ Ականատեսներից երկուսը և ոստիկանները բերման են ենթարկել հանցագործին:
Ոստիկանության հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է զինված տղամարդը վայր գցում դանակը և դեպքից հետո հանձնվում անվտանգության աշխատակցին: Տուժածին բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց։