Հյուսիսային Կորեան մի քանի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել
Աշխարհ
Հյուսիսային Կորեան «անհայտ արկ» է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի պետերին։
Ըստ News1 գործակալության վկայակոչված գնահատականների՝ դա կարող է լինել բալիստիկ հրթիռ։
Ավելի ուշ Yonhap-ը հաղորդել է, որ հարավկորեացի զինվորականները հայտնաբերել են Հյուսիսային Կորեայից մի քանի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների արձակում:
Սեուլի տվյալներով՝ արձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 09:30-ի սահմաններում Գանգանգ նահանգի Կանգյե շրջանից դեպի Ճապոնական ծով:
«Զինված ուժերն ավելացնում են հսկողությունը լրացուցիչ արձակումների համար, տեղեկություններ են փոխանակում Միացյալ Նահանգների և Ճապոնիայի հետ և պահպանում են լիակատար պատրաստվածությունը», - ասել են Միացյալ շտաբների պետերը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)