«Ես երկու խնդիր ունեի, երկուսն էլ արեցի»․ Բայդեն
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի սկզբում իր նպատակն էր «խուսափել միջուկային երկու տերությունների միջև պատերազմից», հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես երկու խնդիր ունեի՝ մեկը միավորել աշխարհը և պաշտպանել Ուկրաինան, մյուսը՝ խուսափել երկու միջուկային տերությունների միջև պատերազմից։ Այսօր մենք երկուսն էլ արեցինք», - ասել է նա։