Ուկրաինական ԱԹՍ-ները արդեն երկրորդ անգամ հարձակվել են Կազանի հեղուկ գազի և Էնգելսի նավթի պահեստի վրա
ԱշխարհՀունվարի 14-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կազանի վրա, ինչի հետևանքով Թաթարստանի մայրաքաղաքի արվարձաններից մեկում գազի ցիստեռն է բռնկվել։ «Դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայությունները՝ հրդեհը մարելու համար։ Ես լսել եմ հաղորդագրություններ, զոհեր կամ լուրջ վնասներ չկան։ Քաղաքում բոլոր ձեռնարկություններն աշխատում են սովորական ռեժիմով»,- ասել է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը։
Ինչպես հաղորդվում է անօդաչու սարքը հարվածել է Կազանորգսինտեզ քիմիական գործարանի մոտ գտնվող հեղուկ գազի պահեստին, որը կարող էր լինել անօդաչու թռչող սարքի թիրախը:
Հարձակման համար օգտագործվել է հեռահար Lyuty անօդաչու թռչող սարքը, որը թուրքական Bayraktar-ի կրկնօրինակն է։ Անօդաչու թռչող սարքը ունակ է թռչել մինչև 1000 կմ և կրել մինչև 50 կգ պայթուցիկ։