Ղրիմում Բայդենի հրաժեշտի ելույթն անվանել են «խոստովանություն»
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արտաքին քաղաքական վերջին ելույթը «խելագարի հրաժեշտ» է և «խոստովանություն»։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այսպես է մեկնաբանել Ղրիմի ազգամիջյան առաքելության ղեկավար Զաուր Սմիրնովը ԱՄՆ-ի հեռացող ղեկավարի ելույթը։
Նրա խոսքով՝ Բայդենի ելույթը պատմության մեջ կմտնի որպես «խելագարի հրաժեշտ», որը քիչ էր մնում համաշխարհային պատերազմ սկսեր։ «ԱՄՆ նախագահի ելույթը նույնպես պետք է դիտարկել որպես «խոստովանություն», քանի որ նա խոստովանել է, որ ստեղծել է միջուկային առճակատման ռիսկեր»,-նշել է Սմիրնովը։
Նա նաև կարծում է, որ հեռացող Բայդենի վարչակազմը փորձում է ապագա նախագահ Դոնալդ Թրամփին ներքաշել Ռուսաստանի հետ բաց հակամարտության մեջ։