Իրանի ԱԳՆ-ն նշել է Ռուսաստանի հետ ռազմավարական համաձայնագրի շրջանակներում համագործակցության ոլորտները
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև նոր ռազմավարական համաձայնագիրը ներառում է երկու երկրների համագործակցության բոլոր ասպեկտները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով, Թեհրանի և Մոսկվայի միջև 20-ամյա համաձայնագրի ստորագրումը ոչ միայն քաղաքական փաստաթուղթ է, այլև ապագայի ճանապարհային քարտեզ։
Հունվարի 17-ին Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր կստորագրեն։ Վերջինս պաշտոնական այցով կժամանի Մոսկվա։ Պայմանագրի ստորագրումից հետո պետությունների ղեկավարները հայտարարություններով հանդես կգան լրատվամիջոցների համար։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան