«Հույս ունենք հաջորդ վարչակազմը չի չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»․ Բայդեն
ԱշխարհՋո Բայդենի գլխավորած ԱՄՆ հեռացող վարչակազմը հույս ունի, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը թողնելու է հակառուսական պատժամիջոցները։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ պատրաստվում ասել, թե հաջորդ վարչակազմը ինչ կանի կամ չի անի, նրանք պետք է իրենց որոշումները կայացնեն»,- ասել է նա:
«Մենք կարծում ենք, որ մեր սահմանած պատժամիջոցներն արդյունավետ են եղել վնաս հասցնելու Ռուսաստանի տնտեսությանը` որոշ չափով սահմանափակելով նրա ռազմական մեքենան ֆինանսավորելու նրա հնարավորությունները և հույս ունենք, որ դրանք ուժի մեջ կմնան։ Այնուամենայնիվ, այս որոշումը կլինի հաջորդ վարչակազմին»,- ասել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարը։