Պաղեստինցիների տոկունությունն ու համբերությունը ստիպեցին Իսրայելին նահանջել․ Խամենեի
ԱշխարհԻսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադար հաստատելու համաձայնությունը ցույց է տվել աշխարհին, որ պաղեստինցիների և դիմադրության ուժերի տոկունությունն ու համբերությունը ստիպեցին հրեական պետությանը նահանջել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Նման կարծիք է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
«Այսօր աշխարհը հասկացավ, որ պաղեստինցիների համբերությունը և դիմադրության ուժերի հաստատակամությունը ստիպեցին Սիոնիստական ռեժիմին նահանջել»,- գրել է Խամենեին X-ում։