Բայդենն առաջարկում է նախագահներին զրկել անձեռնմխելիությունից
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ անհրաժեշտ է փոփոխել Սահմանադրությունը և վերացնել նախագահի անձեռնմխելիությունը՝ պաշտոնավարման ընթացքում կատարված հանցագործություններից։
«Մենք պետք է փոխենք Սահմանադրությունը, որպեսզի պարզ լինի, որ ոչ մի նախագահ, ոչ մեկը, չի կարող անձեռնմխելի լինել այն հանցագործությունների համար, որոնք նա կատարել է պաշտոնավարման ընթացքում», - ասել է Բայդենը ժողովրդին ուղղված իր հրաժեշտի ուղերձում, որը հեռարձակվել է բոլոր առաջատար Ամերիկյան հեռուստաալիքների կողմից:
Բացի այդ, նա ընդգծել է քաղաքականության մեջ կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը։
«Մենք պետք է ձերբազատվենք նախընտրական քարոզարշավի թաքնված ֆինանսավորումից»,- հավելել է պետության ղեկավարը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)