Ես գնալով ավելի եմ համոզվում՝ պետք է կառուցենք երկրորդ ատոմակայան․ Լուկաշենկո
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ գնալով ավելի է համոզվում երկրում երկրորդ ատոմակայանի կառուցման անհրաժեշտության մեջ, հայտնում է BelTA-ն։
«Ես գնալով ավելի եմ համոզվում, որ մենք պետք է կառուցենք երկրորդ ատոմակայան»,- ասել է նա Մինսկի քաղաքային տեխնոպարկ կատարած այցի ժամանակ։ Պետության ղեկավարի խոսքերը մեջբերում է BelTA լրատվական գործակալությունը։
Ինչպես նշվել է, հանրապետությունում նկատվում է էլեկտրաէներգիայի աճող պահանջարկ ինչպես արտադրության ոլորտում, այնպես էլ քաղաքացիների շրջանում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)