Զախարովան սկսել է չինարեն խոսել
Աշխարհ
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան Չինաստանից ժամանած զբոսաշրջիկներին իրենց մայրենի լեզվով է դիմել և հրավիրել նրանց Մոսկվայում տոնել չինական Նոր տարին։
Նա նշել է, որ ցանկանում է իր չինացի ընկերներին հրավիրել Մոսկվա՝ միասին նշելու այս տոնը՝ հավելելով, որ սպասում են Չինաստանից ժամանած զբոսաշրջիկներին։ Նա նախ դա արել է ռուսերենով, իսկ հետո շարունակել իր կոչը չինարենով։
Տոնակատարությունը կսկսվի 2025 թվականին հունվարի 29-ին։
Բացի այդ, ԱԳՆ ներկայացուցիչը ճեպազրույցում ասել է, որ ռուսական ինչ-որ սպառնալիքի մասին արևմտյան պաշտոնյաների հայտարարություններն անզուսպ թափ են ստանում, իսկ որոշ պաշտոնյաներ տեսնում են սառը պատերազմի ուրվականներ։
Պատասխանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի խոսքերին, ով սպառնացել էր ռուսաց լեզուն ուսումնասիրել Եվրամիությունում՝ պաշտպանական ծախսերի ավելացումից հրաժարվելու դեպքում, Զախարովան նշել է, որ Եվրոպան արդեն արտաքին վերահսկողության տակ է։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)