ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները Քննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով 22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի 

Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ, մինչև ե՞րբ չիմանամ, որ տուն-տեղ ունեմ. Եղիշե Չարենց

Գիտություն և Մշակույթ

Վաղուց էին մտածում նրան բնակարանով ապահովելու մասին, այսպիսի բանաստեղծ, և մինչև հիմա ապրելու մշտական անկյուն չունենա՞ր, կյանքը միշտ այս ու այն հյուրանոցո՞ւմ անցկացներ: Եթե ամուրի լիներ, մենակ, էլի ոչինչ: Տուն-տեղ էր դրել, կնկա-երեխայի տեր դառել: Եվ էլի հյուրանոցո՞ւմ: Ամոթ ու խայտառակություն:

Վերջ, նա պիտի բնակարան ունենար, իր անվանը վայել, բոլոր հարմարություններով օժտված բնակարան, այն էլ քաղաքի կենտրոնում, ինչպես ինքն էր գրական կյանքի կենտրոնում:

Ու մարդիկ այդտեղով անցնելիս, մի պահ կանգ կառնեին, երախտալից հայացքները կհառներին տանը և հպարտությամբ կասեին.
– Այստեղ ապրում է Եղիշե Չարենցը:

Բայց ցանկությունը, ինչքան էլ բարի ու ազնիվ լիներ, բնակարան չէր դառնում:

Օրեր էին անցնում, ամիսներ, Չարենցը դարձյալ հյուրանոցում:

1932 թվականի վերջին, մի օր Չարենցը, թեպետ գետնի վրա, բայց իրականում յոթերորդ երկնքում, աշխատանքի եկավ, ձեռքին՝ կաշվի գործարանի նոր դիրեկտորին հասցեագրված Աղասի Խանջյանի նամակը. այսպես ու այսպես, սիրելի ընկեր, եթե հնարավոր է, ձեր նորակառույց տան երրորդ հարկի անկյունային երեք սենյականոց ազատ բնակարանը տրամադրեք բանաստեղծ Եղիշե Չարենցին:
Խանջյանի խնդրանքը չմերժվեց: Ընդհակառակը, ուրախությամբ ընդունվեց, իրենց շենքում Չարենցի պես կենվոր կունենային: Ու բնակարանի դռները կրնկի վրա բացվեցին բանաստեղծի առաջ:

Չարենցը փոխադրվեց, սկսեց ապրել իր տանը, սեփական հարկի տակ:

Ապրելը ապրեց, միայն թե հավատալը չէր գալիս, որ վերջացավ քոչվորական կյանքը: Ամեն ինչ երազ էր թվում: Երազը՝ ի՞նչ: Քնած տեսնում էիր, արթնանալիս՝ հօդս էր ցնդում: Բնակարանը՝ գիշերն էլ կար, ցերեկն էլ, քնած ժամանակ էլ, արթուն ժամանակ էլ: Աշխատասենյակը՝ առանձին, ննջարանը՝ առանձին, սեղանատունը՝ առանձին: Հետն էլ հազար ու մի ուրիշ հարմարություններ: Ուզում ես իմանալ, թե ինչ է կատարվում Սունդուկյան փողոցում /այժմյան Պրոսպեկտ փողոցը/, խնդրեմ, դուրս եկ փողոցին հարող պատշգամբ, և ամեն ինչ կփռվի հայացքիդ առաջ: Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչ է կատարվում Սպանդարյան փողոցում, խնդրեմ. դուրս եկ փողոցին հարող պատշգամբ, և ամեն ինչ կփռվի հայացքիդ առաջ:

Արի ու հավատա, որ այդ ամենը քոնն է, այդտեղ ապրողն էլ դու ես: Հե՞շտ էր: Հեշտ չէր: Եվ նա երկար ժամանակ չէր հավատում: Ուզում էր հավատալ, բայց չէր կարողանում:

Առաջին օրերին երբեք մենակ տուն չէր գնում: Ընկերանալով Սպանդարյան փողոցի ծայրին գտնվող մթերային խանութի ճանապարհը բռնած այս–այն գրողին՝ իր տան մոտ կանգնեցնում էր նրան, ձեռքը դեպի երրորդ հարկի պատշգամբ երկարում և հարցնում.

– Լսիր, չգիտե՞ս ումն է էդ բալկոնը:

Գրողը ներողամտաբար նայում էր նրան, քթի տակ մեղմորեն ժպտում և, անպատասխան թողնելով հարցը, գնում–հեռանում: Ուրիշ էլ ի՞նչ աներ:

Իսկ Չարենցը իրենն էր շարունակում: Մի օր մեկին:

– Տե՜ս ո՞րտեղ է բնակարան ստացել: Իսկ ես փտեցի հյուրանոցներում:

Մի ուրիշ օր՝ երկրորդին.

– Համա՜ բախտավոր մարդիկ կան աշխարհում:

Պատահեց, որ մի անգամ ես դարձա նրա ուղեկիցը: Հասնելով ծանոթ շենքին, հրաժեշտ պիտի տայի, կանգնեցրեց.

– Լսիր, – ձեռքը դեպի բնակարանը պարզելով, դարձավ ինձ, – չգիտե՞ս ումն է էդ տունը:

Ես էլ, ուրիշների պես, լուռ ժպտացի ու շարունակեցի ճանապարհս: Ի՞նչ ասեի, ինքը չգիտե՞ր, ինչ է: Մոտ կես ժամից, մթերքներով բեռնավորված վարադառնում էի Կոնդից: Ականջիս ծանոթ ձայն հասավ.
– Գարեգի՜ն:

Մոտերքում ոչ ոք չերևաց:

– Այ տղա, վերև նայիր:

Զարմացած վերև նայեցի. Սպանդարյան փողոցի վրայի իր պատշգամբում կանգնած էր Չարենցը:

– Փուչ արարած, – որսալով հայացքս, իր բարձրունքից ձայնեց նա, – մեռա սրան – նրան հարցնելով. ո՞ւմն է էս բալկոնը, ո՞վ է ստացել էս բնակարանը, ո՞ր սուկին սինն է ապրում էս տանը: Էսօր էլ քեզ հարցրի: Հոգիդ դո՞ւրս կգար որ ասեիր, թե, էդ բալկոնը քոնն է, ընկեր Չարենց, թե էդ բնակարանը դու ես ստացել, ընկեր Չարենց, թե դու էս էդ տանն ապրող սուկին սինը, ընկեր Չարենց: Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ, մինչև ե՞րբ չիմանամ, որ տուն ու տեղ ունեմ: Հերիք չեղա՞վ ձեզ:

Գարեգին Բես «Երկեր երեք գրքով. Գիրք երրորդ»
Նյութ' Ք.Ա-ի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է Սեուտա
Ամենադիտված