ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները Քննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով 22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի 

Թոռները՝ Խորեն Աբրահամյանի մասին

Գիտություն և Մշակույթ

Այս տարի լրանում է մեր սիրելի դերասանի` Խորեն Աբրահամյանի 81-ամյակը: Գրեթե ամեն տարի «Խորեն Աբրահամյան և թատրոն» բարեգործական հիմնադրամը կազմակերպում է հուշ-երեկո: Հիմնադրամի տնօրենը մեծանուն դերասանի որդին է՝ Բաբկեն Աբրահամյանը՝ չնայած այն փաստին, որ մինչև այսօր փաստաթղթերով հիմնադրամի նախագահը հենց Խորեն Աբրահամյանն է: Մեծն վարպետի ծննդյան առիթով էլ esyes.am-ը ներկայացնում է նրա կյանքի հետաքրքիր դրվագները՝ թոռների հիշողությունների միջոցով:

«Նա խրատներ տալ չէր սիրում: Այդ առումով մենք իրար շատ նման ենք: Կարող է մի բան ասեր, բայց դրա տակ մեկ այլ բան հասկանայինք, այսինքն՝ նրա խոսքերը միշտ էլ ենթատեքստով են եղել: Մի անգամ, երբ չարություն էինք արել, նա ինձ և Արսենին իր մոտ կանչեց. մենք վախեցել էինք, որովհետև նա երբեք ոչ ոքի վրա չէր ջղայնանում, ոչինչ չէր ասում: Ասաց՝ մոտ արի, երբ մոտեցա, շարունակեց՝ ավելի մոտեցիր, իսկ երբ կրկին մոտ գնացի, ասաց՝ գնա կարտերը բեր, բլոտ խաղանք: Այդ վախի զգացողությունն արդեն բավական էր մեր սխալները հասկանալու համար,- նկատեց Խորենը և շարունակեց,- ինձ ընդամենը մեկ անգամ է խորհուրդ տվել. «Պետք է դերասանն իմանա՝ ձեռքերն ինչպես շարժի, ինչ անի»»:

«Նա մեզ համար հայր է եղել: Խորենն ավելի նման է նրան: Դեպքեր են եղել, որ Խորենին ասել եմ՝ սա այնպես արեցիր, ինչպես Խորիկ պապիկը կաներ: Շատ հետաքրքիր մարդ էր. ջահելների հետ ջահելություն էր անում, իսկ իր երեխաների համար ընկեր էր»,- հիշեց Արսենը:

«Ֆուտբոլ շատ էր սիրում: Մի անգամ, երբ Ուկրաինա-Հայաստան խաղն էր, հայերը գոլ խփեցին և հաշվի մեջ առաջ անցան: Այդ ժամանակ գոլ խփած ֆուտբոլիստը վերնաշապիկը հանեց, ինչը չի թույլատրվում, իսկ պապիկս ասաց. «Թումբանդ էլ հանի, քեզ կարելի է»,-պատմեց Խորեն Լևոնյանը, իսկ Արսենը ֆուտբոլային ևս մի դեպք հիշեց. - Փոքր ժամանակ ֆուտբոլ էի պարապում, պապիկս էլ զանգեց ու ասաց՝ բալիկ (Խորեն Աբրահամյանը թոռներին բալիկ կամ պուճուր է ասել), ֆուտբոլը երբ է, Հայաստանի հավաքականը երբ է խաղում, ասացի՝ Խորիկ պապիկ, չգիտեմ, մեկ էլ ասաց՝ բա ֆուտբոլիստ տղա ես, ոնց չգիտես: Իսկ երբ պատասխանեցի, որ ոչ ոք չկա, որ դա ճշտեմ, որոշ դադարից հետո ասաց՝ կարո՞ղ է անապատում ես»:

«Խորիկ պապիկը ուտել սիրում էր: Մի անգամ՝ վերջին տարիներին, զանգեց և մամայիս ասաց՝ տոլմա սարքի, գամ ուտեմ (Արսենը փորձում էր պապիկի խոսելաձևը նմանակել-հեղ.): Պոմիդորի ձվածեղ էր շատ սիրում: Այնպես էր ուտում, որ ախորժակդ բացվում էր»,- հիշեց Արսենը:

«Ես պապիկիս «դուխով» եմ նման: Նրա անուն, ազգանուն և հայրանունը կրելը շատ մեծ պարտավորություն է, որովհետև պատասխանատվությունը շատ մեծ է: Յուրաքանչյուր քայլ անելիս անընդհատ մտածում եմ: Պապիկս մի օր իր լուսանկարն ինձ նվիրեց, որի հետևում գրել է. «Խորեն Աբրահամյանից Խորեն Աբրահամյանին՝ հույսով»: Հենց այդ հույսն է, որ միշտ փորձում եմ արդարացնել,- խոստովանեց կրտսեր Խորեն Աբրահամյանը՝ վարպետի անունը կրող թոռը: - Մի անգամ երկու Խորեն Աբրահամյաններով քայլում էինք փողոցով, մեկը մոտեցավ պապիկիս և ասաց՝ Խորիկ ջան, քեզ տեսա, տրամադրությունս բարձրացավ»:

«Վերջին օրերից մի շատ վատ բան եմ հիշում: Նա շատ նեղված էր, որովհետև Սունդուկյան թատրոնում չէր, որտեղ 50 տարի գլխավորել, ապրել և ստեղծագործել էր: Մահվանից մոտ մեկ շաբաթ առաջ ևս մեկ անգամ «Ջին խաղը» ներկայացումը խաղաց՝ Սունդուկյան թատրոնի բեմում»,- հավելեց Արսենը: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է Սեուտա
Ամենադիտված