Ինչ իրավիճակ է նավթային բորսայում
Այլ
Նավթի գները նվազում են այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հետաձգեց Կանադայի և Մեքսիկայի ապրանքների նոր մաքսատուրքերի սահմանումը։ Այս մասին հայտնում է InterFax-ը։
«Նավթի շուկայում անկայունությունը պայմանավորված է Թրամփի վարչակազմի կողմից ստեղծված քաղաքական անորոշությամբ», - ասում է Սինգապուրի «Saxo Markets Pte»-ի գլխավոր ներդրումային ստրատեգ Չարու Չանանը:
«Brent»-ի ապրիլյան ֆյուչերսները նվազել են 0,88 դոլարով (1,16%)՝ հասնելով 75,08 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Երկուշաբթի օրը Brent-ը թանկացել էր 0,29 դոլարով (0,4%)՝ հասնելով 75,96 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
