Խոշոր վթար՝ Վարդենիս-Մարտունի ճանապարհին. մեքենան բախվել է ծառին, կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 3-ին, ժամը 23:29-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Ծովինար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին Ծովակ գյուղի մոտակայքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Ղ. ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա ծառին։
Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ