Փաշինյանը գաղափարական հիմք է փորձում ստեղծել՝ Հայաստանը թուրքական աշխարհին ծախելու համար․ Աշոտյան (տեսանյութ)
ՔաղաքականՓաշինյանը գաղափարական հիմք է փորձում ստեղծել սեփական իշխանությունը երկարաձգելու և Հայաստանը թուրքական աշխարհին ծախելու համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսին:
«Փաշինյանը ասուլիսի ժամանակ խոստովանեց, որ ավտորիտար կառավարիչ է, որովհետև գաղափարախոսություն փոխելու մանդատ չունի։ Երբ խոսում ենք դեպի ԵՄ գնալու մասին, չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն էլ կա: 2 օր առաջ Եվրոպական զարգացման բանկը Ադրբեջանի հետ տարեկան բազմամիլիարդանոց ծրագիր ստորագրեց, երեկ ԵՄ պաշտոնյաները հայտարարեցին, որ Ադրբեջանի հետ էներգետիկ բուռն համագործակցություն են ունենալու, ԵՄ-ն օրենք ընդունեց, որով պետք է սանկցիայի ենթարկի մարդու իրավունքները խախտող երկրներին ու վստահ եմ դա Ադրբեջանի վրա չի տարածվելու»,- նշեց Աշոտյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու