Ամերիկյան հետախուզությունը նոր փաստեր ունի Իրանի մասին
Իրան
ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ իրանցի գիտնականների «գաղտնի խումբը» ձգտում է արագացնել միջուկային զենքի մշակումը: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ այս եզրակացությունը հիմնված է ամերիկյան հետախուզության տվյալների վրա, որոնք ստացվել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վերջին ամիսներին, այնուհետև տրամադրվել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության թիմին։
Ըստ ԱՄՆ հետախուզության՝ իրանցի «ռազմական ինժեներներն ու գիտնականները փնտրում են դյուրանցում, որը թույլ կտա նրանց միջուկային վառելիքի աճող պաշարները իրական զենքի վերածել ամիսների ընթացքում, այլ ոչ թե մեկ տարում կամ ավելի երկար ժամկետներում»:
