Դուք 150 դրամից դժգոհությո՞ւն եք նկատել, ես անվճարունակի բոյկոտ չեմ տեսել․ ՔՊ-ական պատգամավորը՝ լրագրողներին
Քաղաքական
Տրանսպորտի գինը պիտի բարձրանա, որովհետև ծառայության որակն է փոխվում, նոր ծառայությունը բերում է նոր գներ: Երբ ասում եք՝ գեներացրել է դժգոհություն ու բոյկոտ, գուցե սոցիալապես անապահով անձանց համար կարող է լինել բեռի ավելացում, բայց ես չտեսա, որ բոյկոտողները հենց այդ մարդիկ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։
«Դժգոհողները մեծահասակներն են, որոնց համար տեխնիկայի հետ կապված ամեն ինչն անհարմարավետ է, բայց դա էլ ժամանակի խնդիր է»,– նշել է նա:
Խոսելով գնի հետ կապված դժգոհություններից՝ պատգամավորն ասաց․ «Դուք 150 դրամից դժգոհությո՞ւն եք նկատել։ Ես որքանով հետևել եմ ... գուցե տարբեր դրվագներ ենք դիտել: Բոյկոտում են մարդիկ, ովքեր շատ ավելի վճարունակ են, ես անվճարունակի բոյկոտ չեմ տեսել»:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ