Թրամփի վարչակազմում Մասկի աշխատանքը «մղձավանջ» են անվանել
ԱՄՆ
Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնավարումն իսկական մղձավանջ է դարձել, գրում է Politico-ն։
Հրատարակության համաձայն՝ Մասկի որոշումը՝ փակելու Միջազգային զարգացման գործակալությունը և վերահսկելու ֆինանսների նախարարության կենտրոնական վճարային տվյալների բազան, հատկապես մտահոգում է իրավական և անվտանգության փորձագետներին։
Ինչպես նշել է Electronic Privacy Information Center-ի ներկայացուցիչ Ալան Բաթլերը, Մասկի գործողությունների մասշտաբները անձնական և ֆինանսական տեղեկատվության գաղտնիությունը կորցնելու ռիսկերի առումով աննախադեպ են։
«Դա իսկական մղձավանջ է»,- հավելել է նա։
