Պեկինը հաստատեց․ Թրամփը, Պուտինն ու Սին կհանդիպեն նոյեմբերի 19-ին Ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են». Տիգրան Աբրահամյանը՝ Պապիկյանին ՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 16 Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումը Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել 

Թանկարժեք էֆեկտ․ 2024 թվականի տնտեսական աճի պատրանքը. Աղասի Թավադյան

Հրապարակումներ

Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է.

«Առաջին հայացքից Հայաստանի արդյունաբերական աճի ցուցանիշները 2024 թվականի համար խոստումնալից են թվում՝ 4.7% աճ 2023-ի 4.1%-ի համեմատ։ Սակայն այս մակերեսային թվերի տակ թաքնված է առավել բարդ իրականություն։

2024թ․ հոկտեմբերին Հայաստանը հպարտորեն գլխավորում էր ԵԱՏՄ երկրների շարքը՝ 17% արդյունաբերական աճով։ Սակայն այս ձեռքբերումը կարճատև էր։ Թեև 2024թ․ արտահանման ցուցանիշները ցույց են տալիս տպավորիչ՝ 51% աճ նախորդ տարվա համեմատ, սակայն 2024թ․ վերջին արդեն արձանագրվել է կտրուկ անկում․ 2024թ․ դեկտեմբերին արտահանումը կրճատվել է երկու անգամ նախորդ տարվա համեմատ, իսկ ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 37.7%-ով։ Այսինքն՝ ունենք տարվա ընթացքում 51% աճ, սակայն վերջին ամսվա համար սթափեցնող 2 անգամ անկում։ Սա մտահոգիչ է և տնտեսական «փուչիկի» նախանշան է։

Պատճա՞ռը։ Ռուսաստանից Հայաստանի միջոցով իրականացված ոսկու մեծածավալ վերաարտահանման գործարքները, որոնք ժամանակավորապես ուռճացրին տնտեսական ցուցանիշները։ Այս «ոսկե փուչիկը» հասավ իր գագաթնակետին 2023թ․ մարտին՝ երբ գրանցվեց թանկարժեք քարերի և մետաղների 1.1 միլիարդ ԱՄՆ դոլարի «արտահանում», սակայն 2024թ․ վերջին այս ցուցանիշն արդեն նվազել է մինչև 119 միլիոն ԱՄՆ դոլար՝ այսինքն տասն անգամ։

Փաստացի այն իրական խթանը, որն ապահովում էր տնտեսական և արտահանման «աճը», արդեն 10 անգամ նվազել է։ Սա մենք կանխատեսել էինք։ Այս Ռուսաստանից եկող արտաքին խթանը հասցրել է ուռճացնել 2024թ․ տարեկան գումարային ցուցանիշը, սակայն, ինչպես նշեցինք, 2024թ․ վերջի ցուցանիշներն արդեն իսկ կտրուկ անկում են գրանցել։

Արդյունաբերական պատրանք

2024թ․ արդյունաբերական հատվածի թվացյալ հզորությունը քողարկում է տնտեսության հիմնարար թուլությունը։ Ինչպես երևում է երկրորդ գծապատկերում, 2023թ․ արտադրության աճ գրեթե չի գրանցվել։ Աճը սկսեց երևալ միայն 2024թ․ նոյեմբերին՝ զուգընթաց միլիարդավոր դոլարների ոսկու վերաարտահանման մեկնարկին, որը շարունակվեց մինչև 2024թ․ մարտ և ապահովեց Տնտեսական Ակտիվության Ցուցանիշի (ՏԱՑ) արտադրության աճի առյուծի բաժինը։
Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս աճ, սակայն այս աճի 90%-ը բաժին է ընկնում «ոսկու արդյունաբերությանը»՝ ըստ էության վերաարտահանման գործառնություններին, այլ ոչ թե իրական արդյունաբերական արտադրությանը։ Նշենք, որ 2024թ․ տարեսկզբից որոշակի վերադասավորման արդյունքում «ոսկու արդյունաբերությունն» արդեն իսկ քողարկված է «հիմնական մետաղների արդյունաբերության» հոդվածի ներքո։ Նշենք նաև, որ 2024թ․ առաջին կիսամյակում ընդհանուր արտահանման 71%-ը կազմել են թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանումը՝ ստեղծելով արտահանման դիվերսիֆիկացման պատրանք։

Արտահանման պատրանքային դիվերսիֆիկացիա

Այս «դիվերսիֆիկացիայի» արդյունքում ունենք՝

• Հայաստանի արտահանման առաջին տեղում արդեն Արաբական Միացյալ Էմիրություններն են։ Այսինքն՝ ԱՄԷ արժույթային ներկայացմամբ արդեն ավելի շատ ենք արտահանում, քան ՌԴ։ Կարևոր ձեռքբերում։ Սակայն սա պարզապես արտացոլում է ոսկու վերաարտահանման ուղին, այլ ոչ թե իրական շուկայական դիվերսիֆիկացիան։
• Դեպի Ռուսաստան և Եվրամիություն արտահանման կրճատում։ Ավանդական արտահանումը դեպի հիմնական գործընկերներ փաստացի նվազել է՝ Ռուսաստան արտահանումը կրճատվել է նախնական 16%-ով, իսկ ԵՄ՝ նախնական 25%-ով։

Առևտրային դինամիկայի տեղաշարժ

Արտաքին առևտրի ցուցանիշները հատկապես խոսուն են։ 2024թ․ դեկտեմբերին արձանագրվել է․
• Ընդհանուր առևտրաշրջանառության 37.3% անկում (ընթացիկ գներով),
• Արտահանման 2 անգամ կրճատում մինչև 2023թ․ դեկտեմբերի մակարդակի 51.4%-ը,
• Ներմուծման նվազում մինչև 73.5%։
Սակայն տարեկան ցուցանիշները ցույց են տալիս այլ պատկեր․
• Առևտրաշրջանառության 41.5% աճ,
• Արտահանման 53.1% աճ,
• Ներմուծման 33.8% աճ։

Գյուղատնտեսության լուռումունջ անկումը

Առավել մտահոգիչ է գյուղատնտեսության ոլորտի կայուն անկումը։ 2017թ․ տնտեսական ակտիվության 12.9%-ից գյուղատնտեսության մասնաբաժինը 2024թ․ նվազել է մինչև ընդամենը 6.6%։ 2019թ․-ից սկսած՝ գյուղատնտեսության ամսական տվյալներն այլևս չեն հրապարակվում պաշտոնական վիճակագրությունում։ Մտահոգիչ է, որ այս կարևոր ոլորտի ամսական ցուցանիշները չեն հրապարակվում։ Միևնույն ժամանակ, մեծածախ և մանրածախ առևտուրը դարձել է տնտեսության գերիշխող ճյուղը՝ կազմելով տնտեսական ակտիվության 44%-ը։ Ծառայությունների հետ միասին այս ոլորտները կազմում են տնտեսության 68%-ը՝ ստեղծելով երկարաժամկետ տնտեսական կայունության համար պոտենցիալ վտանգավոր իրավիճակ։

Շինարարության կայունություն

Դրական միտում է նկատվում շինարարության ոլորտում, որը ցուցաբերում է կայուն աճ․
• 12.9% աճ 2024թ․ դեկտեմբերին՝ 2023թ․ դեկտեմբերի համեմատ,
• 14.5% աճ ամբողջ տարվա կտրվածքով,
• Դրական դինամիկայի պահպանում՝ չնայած ավելի լայն տնտեսական մարտահրավերներին։

Կանխատեսված նախազգուշացում

Ինը ամիս առաջ՝ 2024թ․ մարտին, մեր վերլուծությունում տվել էինք վաղ նախազգուշացման ազդակներ հենց այս ռիսկերի մասին։ Մենք հատկապես զգուշացրել էինք ոսկու վերաարտահանման սխեմայի անկայուն բնույթի և դրա՝ արհեստական տնտեսական ցուցանիշներ ստեղծելու վտանգի մասին։ Այս փուչիկն արդեն թուլանում է, ինչը վկայում է, որ 2025թ․ արտահանման ցուցանիշները և տնտեսական աճն այլևս չեն ներառի այս արհեստական խթանը՝ հավանաբար բացահայտելով տնտեսության իրական վիճակի ավելի սթափեցնող պատկերը։

Ապագայի հեռանկարներ

Տարեկան և դեկտեմբերյան ցուցանիշների միջև տարբերությունը վկայում է, որ 2025 թվականը կարող է լուրջ մարտահրավերներ պարունակել․

• Ոսկու վերաարտահանման դադարեցումը շարունակելու է ազդել արդյունաբերական ցուցանիշների վրա,
• Առևտրային հաշվեկշիռը կարող է վատթարանալ արհեստական արտահանման խթանների վերացման հետևանքով,
• Ծառայությունների ոլորտի գերակշռությունը մեծացնում է տնտեսության խոցելիությունն արտաքին ցնցումների նկատմամբ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեկինը հաստատեց․ Թրամփը, Պուտինն ու Սին կհանդիպեն նոյեմբերի 19-ինՁեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են». Տիգրան Աբրահամյանը՝ ՊապիկյանինՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՓակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 16Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումըՍրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է
Ամենադիտված