Լևոն Արոնյանն ընդգրկվել է 2024–ին ամենաբարձր վաստակած շախմատիստների տասնյակում
Սպորտ
Աշխարհահռչակ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ըստ Forbes-ի, ընդգրկվել է 2024–ին ամենաբարձր վաստակած շախմատիստների տասնյակում։
«Հավերժ երիտասարդ Լևոնը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դեռ վաղ է նրան դուրս մղելը: Արոնյանի անսպասելի հաղթանակը ԱՄՆ գավաթում նրան բերեց 90.000 դոլար, իսկ հետո, ավանդույթի համաձայն, հաղթանակներ Grand Chess Tour-ում և Champions Chess Tour-ում»,- գրում է Forbes-ը: .
Ընդհանուր առմամբ Արոնյանը վաստակել է 257 385 դոլար։
