PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա. մանրամասներ
Հասարակություն
Բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարելի է ակտիվացնել բոլոր տեսակի նույնականացման քարտերով՝ ինչպես էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող, այնպես էլ առանց կրիչի։
Այս մասին իրազեկել է ՆԳՆ-ն՝ նշելով, որ նույնիսկ եթե քաղաքացին կորցրել է քարտի PIN և PUK կոդերը, քարտը վերաթողարկելու կարիք չկա։
«Բջջային օպերատորի գրասենյակում հեշտությամբ կակտիվացնեն ձեր էլեկտրոնային ստորագրությունը (mID)»,- ասված է հաղորդագրության մեջ։
