Համալիրի դիմացի ստորգետնյա անցումը քանդել ու չեն վերականգնում․ Սոնա Աղեկյան
Բլոգոսֆերա
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումը, մոտ 2 ամիս առաջ հայտարարվեց, որ բարեկարգելու են և հենց այդ նպատակով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քանդվեցին ինքնակամ կառուցված 190 քմ մակերեսով շինություններ` գետնանցումը վերականգնելու նպատակով։
Քանդեցին ու թողեցին քանդված, իսկ այսօր անցորդները բողոքում են և դժգոհության ձայն բարձրացնում, որ շուրջ 2 ամիս է այստեղ ահա այս վիճակն է տիրում` տիրող փնթի վիճակը իրավունք է տալիս, որ շատերը իրենց բնական կարիքները հոգան` գարշահոտություն տարածելով, սկսել են բազմանալ կրծողներ և մարդիկ պարզապես երկընտրանքի առջև են կանգնել` վտանգեն իրենց կյանքը` ճանապարհի երթևեկելի մասով հատեն փողոցը, թե` հերթական անգամ շնչեն արտաքնոց դարձած ստորգետնյա անցումի խեղդող գարշահոտը։
Երևանի քաղաքապետարան, այս խնդիրը հրատապ լուծում է պահանջում, մի անտեսեք երևանցիների և մեր քաղաքի հյուրերի բարեկարգ քաղաքում ապրելու իրավունքը` գործ արեք»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ