Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումը Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների 

Նիկոլ Փաշինյանի հոդվածը՝ որպես անառարկելի ապացույց․ քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյան

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը գրել է․

«2025թ. փետրվարի 10-ին Արցախի Հանրապետությունն Ադրբեջան անունով օկուպանտ, ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հոդված, որտեղ, մասնավորապես, գրել է. «Բազմիցս հայտարարել եմ, եւ հիմա էլ հարկ եմ համարում պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռքբերված ռազմավարական պայմանավորվածությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: 

Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանական ԽՍՀ տարածքով, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Հայկական ԽՍՀ տարածքով: 

Այս թեզը երկու պետություններում էլ արդեն դե յուրե ուժ է ստացել, քանի որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում, որը վավերացվել է երկու պետություններում, Ալմա Աթայի հռչակագիրը արձանագրվել է որպես երկու երկրների միջեւ սահմանազատման գործընթացի բազային սկզբունք:»:

Մեջբերվածի առնչությամբ հարկ է նկատել հետևյալը:
• 2022թ. հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Պրահայում ստորագրել են հայտարարություն, որտեղ, մասնավորաբար, արձանագրված է. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:»:
Պրահայում ստորագրված հայտարարությունից բերված մեջբերումը հիմք ընդունելով՝ դժվար է ուղղակիորեն պնդել, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի կազմում, քանի որ հայտարարության մեջ Ադրբեջանի տարածքի չափի, այդ տարածքի մեջ Արցախի Հանրապետությունը ներառված կամ չներառված լինելու մասին որևէ արձանագրում չկա: 

Սակայն, անուղղակիորեն կարելի է պնդել, որ ստորագրելով Պրահայի հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս:

Սակայն, 2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ստորագրած հայտարարությունից միարժեքորեն բխում է, որ հիշյալ փաստաթղթով Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս, քանզի տվյալ հայտարարության մեջ, մասնավորաբար, արձանագրված է. «Ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 կմ2) և Ադրբեջանի (86,600 կմ2) համապատասխան տարածքային ամբողջականությանը: Սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով:»:

Անհրաժեշտ է նշել, որ 86.600կմ2 մակերես ունեցել է ոչ թե Ադրբեջանի Հանրապետությունը, այլ՝ Խորհրդային Ադրբեջանը, որի մեջ ներառված է եղել նաև 1921թ. հուլիսի 5-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի՝ երրորդ երկրի կուսակցական մարմնի, չքննարկված և քվեարկության չդրված, սակայն «ընդունված» ապօրինի որոշման արդյունքում Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ բռնությամբ մտցված Արցախի Լեռնային մասը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ կարգավիճակով:
  
• Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող դրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման հարցի կարգավորման հիմքում: Բանն այն է, որ 1991թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում ԽՍՀՄ 15 միութենական հանրապետություններից 11-ի ղեկավարների ստորագրած հռչակագրի մեջ, մասնավորապես, արձանագրված է. «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»:

Մեջբերումից պարզվում է, որ փաստաթղթով նկատի են առնվել այն սահմանները, որոնք Խորհրդային Միության անդամ պետություններն ունեցել են ԽՍՀՄ-ում գտնվելու տարիներին, այսինքն` խոսքը վերաբերում է նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը: Սակայն, սույն ձևակերպումը չի կարող վերաբերել Ադրբեջանին: Ինչո՞ւ:

Բանն այն է, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին ընդունել է նաև «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը: 

Իսկ ունեցե՞լ է արդյոք 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետությունը հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ: Պատասխանն ավելի քան միարժեք է՝ ՈՉ, քանզի 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետությունը եղել է միջազգայնորեն չճանաչված: Ներկայիս ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգայի 4-րդ և 5-րդ կոմիտեները 1920թ. դեկտեմբերի 1-ին բացասական եզրակացություն են տվել Ազգերի լիգային անդամակցելու մասին Ադրբեջանի Հանրապետության 1920թ. նոյեմբերի 1-ի գրավոր դիմումին: Եվ Ադրբեջանի անդամակցությունն Ազգերի լիգային մերժվել է ու այդպես էլ չունենալով հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ Ադրբեջանի Հանրապետությունը 1920թ. ապրիլի 28-ին լքել է աշխարհի քաղաքական քարտեզը որպես դե ֆակտո պետություն, որի իրավահաջորդը հանդիսանում է ներկայիս Ադրբեջանը:

Հարկ է նշել նաև, որ Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետությունը հանդիսացել է դե ֆակտո գրեթե չորս ամսվա, իսկ դե յուրե 11 օրվա անկախ պետություն:
 
• 2025թ. փետրվարի 10-ին հրապարակած հոդվածով Նիկոլ Փաշինյանը փաստում է, որ կոպտորեն խախտել է Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մի շարք ներպետական իրավական ակտեր, այդ թվում և իր պաշտոնավարման ընթացքում իր գիտությամբ ու հավանությամբ ընդունված բազմաթիվ փաստաթղթեր, հատկապես 2020թ. հուլիսին ընդունված և հրապարակված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը, 2021թ. հուլիսի 20-ին ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների առիթով ընդունված և հրապարակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը, 2021թ. օգոստոսի 26-ին ընդունված և հրապարակված ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիրը: 

Նիկոլ Փաշինյանի հրապարակած հոդվածի առնչությամբ անհրաժեշտ է հիշել նաև մի շատ կարևոր փաստաթուղթ, որտեղ Հայաստանի Հանրապետությունն Արցախի առնությամբ ստանձնել է անսակարկելի և միարժեք հանձնառություն: 1992թ. հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից Արցախի Հանրապետության վերաբերյալ ընդունված որոշման մեջ, մասնավորապես, արձանագրված է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:»:

Այսպիսով, հիմնվելով վերոնշյալ փաստերի ու փաստաթղթերի հիման վրա կատարված վերլուծության վրա՝ հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց, կամ նրա իշխանությունից հեռանալուց և ազգային, պետական շահերը սպասարկելու հետագիծ, ցանկություն ու կարողություն ունեցող Հայաստանի Հանրապետության նոր վարչակազմի ձևավորումից հետո Նիկոլ Փաշինյանն անխուսափելիորեն պետք է կանգնի Հայաստանի Հանրապետության քրեական դատարանի առաջ առնվազն Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությունը կոպտորեն խախտելու միջոցով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչելու մեղադրանքով՝ որպես անառարկելի ապացույց ճանաչելու նաև 2025թ. փետրվարի 10-ին իր իսկ հեղինակած վերոհիշյալ հոդվածը»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումըՍրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի
Ամենադիտված