Տնային կալանքը 2024թ-ին ունեցել է 98,9% արդյունավետություն․ փաստաբան Նարեկ Ալոյան
Բլոգոսֆերա
Փաստաբան Նարեկ Ալոյանի գրառումը․
«ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունից ստացված գրության համաձայն` 2024թ-ի ընթացքում տնային կալանք է կիրառվել 1375 մեղադրյալի նկատմամբ և արձանագրվել է խախտման 15 դեպք, որը կազմում է ընդհանուր թվի 1,09%-ը։
Այսպիսով` տնային կալանքը 2024թ-ին ունեցել է 98,9% արդյունավետություն։
Ավելին` իմ տեղեկություններով 15 խախտումների որոշ մասը ոչ թե բովանդակային խախտումներ են` այլ տեխնիկական անսարքությունների հետևանք։ Այս մասով կատարում եմ լրացուցիչ ուսումնասիրություն։
Ելնելով վերոնշյալից այսօր դիմում եմ հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով նաև գործնականում (օրենսդրական արձանագրումն արդեն իսկ առկա է) ձեռնպահ մնալ առանց ծայրահեղ անհրաժեշտության դատարաններից մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց հայցելուց»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու