Իշխանությունների սխալ որոշումները մեծ վնաս են հասցրել նաև ուղևորահոսքի․ Իզաբելլա Աբգարյան
Բլոգոսֆերա
Քաղաքային իշխանությունների սխալ որոշումները մեծ վնաս են հասցրել նաև ուղևորահոսքի` տրանսպորտի տարբեր տեսակներում տեղաբաշխմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։
«Ունենք կիսադատարկ աշխատող տրոլեյբուսներ, մետրոյից օգտվողների թվի նվազում (միայն մեր ընտանիքից` 3 մշտապես օգտվող), փոխարենը ավտոբուսներում ավելացել է մարդկանց թիվը։
Ու դա տրամաբանական է և կանխատեսելի պետք է լիներ։
Ինչո՞ւ էին մարդիկ օգտվում տրոլեյբուսից։ Որովհետև ավելի էժան էր։ Եթե գնի տարբերություն չկա, չեն էլ օգտվում։ Ի վերջո բոյկոտելն էլ ավելի հարմար է ավտոբուսում։
Տեղից ուղևորահոսքի ավելացման խնդիր ունեցող մետրոն նույնպես վնաս կրեց։ Բոյկոտի անհնարինության պատճառով մարդիկ տեղափոխվեցին ավտոբուս։
Տարիներ շարունակ ինքս ամեն գնով, սեփական օրինակով փորձում էի պոպուլյարիզացնել տրոլեյբուսը, որ այն չընկալվեր միայն տարեցների համար փոխադրամիջոց։
Ինչո՞ւ էի դա անում։ Որ նպաստեմ գերծանրաբեռնցած ավտոբուսների բեռնաթափմանը։
Ուղևորահոսքի տեղաբաշխումը, այն էլ մեր պես` շարժակազմի դեֆիցիտ ունեցող քաղաքում, նույնպես գիտելիքներ և ճիշտ որոշումներ է պահանջում։ Մեր աչքի առաջ նաև այս հարցում ձևավորվում է ծառայությունից օգտվողի` քաղաքի համար ոչ օգտակար վարքագիծ»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ