Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ Պուտին Սարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Պայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է 

Ուղեվարձի թանկացումը բարեփոխո՞ւմ է, թե՝ մանիպուլյացիա․ Սոնա Աղեկյան

Բլոգոսֆերա

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուղեվարձի թանկացում`բարեփոխո՞ւմ, թե մանիպուլյացիա. իշխանության փաստարկների փլուզումը։

Երևանի քաղաքային 2,5 միավորանոց իշխանությունը որոշեց հանրային տրանսպորտի ուղեվարձը եռակի բարձրացնել՝ 100 դրամից հասցնելով 300-ի, և ճնշման տակ ստիպված եղան սահմանել նաև 150 դրամանոց ուղեվարձ։ Թանկացման որոշման հիմնավորման համար ներկայացվում են տարբեր փաստարկներ, որոնք, սակայն, մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո ավելի շատ հիշեցնում են մանիպուլյացիա, քան տնտեսական կամ քաղաքային զարգացման ծրագիր։ Հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք այս «բարեփոխումները» իսկապես հիմնավորում են ուղևորների վրա դրվող հավելյալ բեռը, թե՞ խոսքը պարզապես հերթական փող քերելու սխեմայի մասին է։

1. Տրանսպորտային միջոցների նորացում՝ ո՞ւմ հաշվին

Իշխանությունը պնդում է, որ հին «Գազելները», «ՌԱՖ»-երը, «Երազները» և այլ փոքր տարողունակության տրանսպորտային միջոցները փոխարինվել են նոր, ավելի հարմարավետ ավտոբուսներով։ Սակայն հարցն այն է, թե արդյո՞ք դա արդարացնում է ուղեվարձի բարձրացումը։
Եթե նախկինում ձեռք բերված տրանսպորտային միջոցները վատն էին կամ ժամկետից շուտ շարքից դուրս եկան, ապա դրա համար պետք է պատասխան տան այդ գնումները կատարած անձինք, ոչ թե քաղաքացիները։ Հանրային տրանսպորտի արդիականացումը պետք է լինի քաղաքի զարգացման բնական գործընթաց, ոչ թե ուղևորներին «պատժելու» պատճառ։

Նոր ավտոբուսներ ունենալու համար ուղեվարձի թանկացումը նույնքան աբսուրդ է, որքան օրինակ՝ հյուրանոցը ծառայությունների գները բարձրացնի՝ նոր կահույք գնելու դեպքում։ Հանրային տրանսպորտը, ի տարբերություն հյուրանոցի, չունի մատչելի այլընտրանք, իսկ ուղեվարձի բարձրացումը տանում է դեպի ավելի շատ անձնական մեքենաների օգտագործում, խցանումների աճ և օդի աղտոտման ավելացում։

2. Կարգապահ վարորդը բարելավում չէ, այլ նվազագույն պահանջ

Քաղաքային 2,5 միավորանոց իշխանությունը ներկայացնում է, որ տրանսպորտի վարորդներն այժմ բարեկիրթ են, չեն ծխում, բարձր երաժշտություն չեն լսում, չեն վարում անթույլատրելի արագությամբ։ Սա գովելի է, բայց արդյո՞ք դա կարելի է ներկայացնել որպես լուրջ ձեռքբերում։
Այս ամենը տրանսպորտի բնականոն աշխատանքի անբաժան մասն է։ Եթե այս ամենը նախկինում անտեսվել է, ապա խնդիրը պետք է լուծվեր պատշաճ վերահսկողության միջոցով, ոչ թե ուղեվարձի բարձրացմամբ։

3. Ստվերի դեմ պայքարի հեքիաթը

ՔՊ-ական պաշտոնյաներն ասում են, որ տրանսպորտի ոլորտում ստվերը գրեթե 100%-ով կվերանա։ Սակայն եթե նախկինում գոյություն ուներ ստվերային շրջանառություն, ապա ինչո՞ւ այն բացահայտված ու վերացված չի եղել մինչ այս պահը և ինչո՞ւ ստվեր ստեղծողները պատասխանատվության կանչված չեն։
Ստացվում է, որ իշխանությունը տարիներ շարունակ հանդուրժել է այդ կոռուպցիոն սխեմաները։ Եթե այժմ խոստանում են, որ ստվերը կանհետանա, ապա դա նշանակում է, որ հնարավոր էր այդ գործընթացը ղեկավարել առանց ուղեվարձի թանկացման։ Իսկ գուցե ստվերը բացահայտելու դեպքում պարզվեր, որ բյուջեի կորուստներն այնքան մեծ են, որ անգամ կարիք չլիներ ուղեվարձը բարձրացնելո՞ւ։

4. Wi-Fi, GPS, արտոնություններ՝ շղարշ թանկացման համար

Քաղաքային իշխանությունը հայտարարում է, որ հանրային տրանսպորտում ներդրվել են անվճար Wi-Fi և GPS համակարգեր։ Բայց ի՞նչ արժեք ունեն դրանք այն քաղաքացու համար, ում համար տրանսպորտը դարձել է անհասանելի իր գնի պատճառով։
Wi-Fi-ի առկայությունը չի նպաստում երթևեկության որակի բարելավմանը, այն ընդամենը փոքր հավելում է, որը չէր կարող դառնալ ուղեվարձի բարձրացման պատճառ։ GPS-ի առկայությունը նույնպես նորմալ ծառայություն է, ոչ թե բարեփոխում։ Հատկապես, երբ այս համակարգը դեռ լիարժեք չի աշխատում, իսկ ավտոբուսի գալու ժամանակը նույն 35-40 րոպեն է մնում։

5. Թանկացում՝ առանց հաշվարկի

Իշխանությունը դեռ չի ներկայացրել կոնկրետ հաշվարկ, որը կարդարացնի ուղեվարձի բարձրացումը։ Կարո՞ղ է քաղաքային իշխանությունը ցույց տալ, որ 100 դրամը բավարար չէր, և ինչո՞ւ էր անհրաժեշտ հենց 150-300 դրամ։
Ավելին, եթե նոր համակարգի ներդրման արդյունքում որոշ ուղևորներ ստանում են անվճար կամ զեղչված ուղեվարձ, դա նշանակում է, որ մյուս ուղևորներն են վճարում այդ արտոնությունների դիմաց։ Իսկ այդ դեպքում, հնարավո՞ր չէ, որ եկամուտները մնային նույնը, և թանկացման անհրաժեշտություն ընդհանրապես չառաջանա՞ր»։

Ամբողջ այս գործընթացը ցույց է տալիս, որ երևանցու քվեն չստացած իշխանությունը ներկայացնում է տարրական նորմերը որպես ձեռքբերումներ, իսկ ուղեվարձի բարձրացումը արդարացնում է այնպիսի փոփոխություններով, որոնք չեն ապահովում ուղևորների համար իրական որակական բարելավում։
Եթե այս գործընթացը լիներ թափանցիկ, և ուղևորները տեսնեին, որ թանկացումը ծառայում է հենց իրենց շահերին, ապա գուցե ընդունելի լիներ նման փոփոխությունը։ Սակայն երբ հասարակությանը պարզապես կանգնեցնում են փաստի առաջ, իսկ ներկայացված «բարեփոխումները» ավելի շատ մանիպուլյատիվ բնույթ են կրում, ապա այս ամենը այլ կերպ, քան փող քերելու հերթական սխեմա, չի կարելի անվանել։

Ի վերջո, իշխանությունն ինքն է ապացուցում, որ թանկացումը ոչ թե բարեփոխման, այլ պարզապես բյուջեն լցնելու գործիք է։

«Մայր Հայաստան»-ը ուղեվարձի սակագնի նախագիծ է ներկայացրել, որի տակ կա 17 հազար քաղաքացու ստորագրություն։ Երևանցու քվեն չստացածները վախենում են այն բերել Ավագանու օրակարգ և քննարկել, որովհետև նախագծով ուղեվարձը սահմանվում է տրոլեյբուսի դեպքում 50, ավտոբուս, Մետրո` 100 դրամ, թոշակառուներին և հաշմանդամներին տրվում է անվճար երթևեկության իրավունք։ Սա է իրական պատկերը` ուղեվարձի թանկացման գործընթացում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ ՊուտինՍարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Հայտնաբերվել է բրոնզի դարի հսկայական ամրոց, որը վերափոխում է Աֆրիկայի պատմությունըՊայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին
Ամենադիտված