900 միլիոն դրամ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանին՝ մեր երկրում անկախ մեդիայի «կարողությունները զարգացնելու» համար․ Մելիքյան
Բլոգոսֆերա
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Այս «իրեղեն ապացույցը» վերցրել եմ Arthur Խաչիկյանի էջից։ Փաստորեն, Ամերիկյան հարկատուների հաշվին շուրջ 900 միլիոն դրամին համարժեք գումար է փոխանցվել Հայաստանի Ամերիկյան համալսարանին՝ մեր երկրում անկախ մեդիայի «կարողությունները զարգացնելու» համար։
Ակնկալում եմ 2018 թվականի իշխանազավթումը ակտիվորեն պաշտպանած ու դրանից անմիջապես հետո «ապաքաղաքական» դարձած այդ բուհի պարզաբանումները՝ ի՞նչ ուղղությամբ են այդ գումարները ծախսվել, արդյո՞ք համագործակցել են նիկոլական կառավարության հետ, արդյո՞ք օգնել են իշխող ուժին ստեղծելու ընդդիմադիր կոնտենտը վերահսկող գործիքակազմ։
Շատ անհամբեր սպասում եմ Ամերիկյանի պարզաբանումներին։ Հուսով եմ՝ շատ բնական կասկածներս կփարատվեն։
ՀԳ. 900 միլիոն դրամ»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ