Ընդդիմադիր ուժերը իրարից տարբեր են և չեն թաքցնում դա․ Բաբկեն Հարությունյան
Բլոգոսֆերա
Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քոչարյանն իրեն բնորոշ համարձակությամբ արձանագրեց, որ իր թիմի մի նշանակալի մաս չի ընդունում Սերժ Սարգսյանին, իսկ Սարգսյանի թիմի մի նշանակալի մաս չի ընդունում իրեն։ Այս իրողությունը միայն նախկին նախագահների թիմերում չէ, այն կա նաև մեր «Հայրենիք» կուսակցության թիմում, երբ որոշ ընկերներ չեն ընդունում և/կամ Սարգսյանին ու Քոչարյանին, իրենց թիմերից էլ Վանեցյանին։
Սրանում, իրականում, որևէ արտառոց բան չկա, ընդդիմադիր տարբեր ուժեր ենք , տարբեր մոտեցումներով, հակառակ պարագայում կլինեինք մեկ թիմ։ Կարևորը փոխադարձ հարգանքի պահպանումն է, ինչը և հիմնականում արվում է։
Իշխանության քարոզչական խայծը, թե ընդդիմությունը մեկ է, բոլորը նույնն են, կան միայն նախկին և ներկա, և այլ փուչիկներ շարունակում են տրաքել։
Ընդդիմադիր ուժերը իրարից տարբեր են և չեն թաքցնում դա, իսկ ՔՊ-ն իբր մեկ է, բայց իր ներսի տարաձայնությունները չեն զիջում ընդդիմադիր ուժերի միջև եղած տարաձայնություններին»։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը