Թոքաբորբի թիրախային խմբում են երեխաները, տարեցները և իմունային համակարգի խնդիր ունեցող անձինք Նոյեմբերի 12-ը թոքաբորբի միջազգային օրն է, և այն իրազեկման օր է բնակչության շրջանում. Քնարիկ Սարգսյան Ամեն ինչ սկսվել է լուսային ազդանշան տալուց. մանրամասներ՝ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպից Քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի Լիտվան աջակցում է Ադրբեջանի՝ ԵՄ հետ վիզաների ազատականացմանը Ծանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ շենքից փախել է Ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոց Microsoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. Օհանյան Հարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախը Էդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու 

Ինչո՞ւ է Վազգենը այս տողերը գրում մահվանից մոտ երկու ամիս առաջ․ Ալեն Սիմոնյան

Բլոգոսֆերա
«Ինչո՞ւ է Վազգենը այս տողերը գրում մահվանից մոտ երկու ամիս առաջ, ինչու՞ ...»,– այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարություններին։
 
Սիմոնյանը, մասնավորապես, գրել է․
 
«Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ հող չէ: Մեղրին քո տան դուռն է, հայ: Մեղրին քո հացի մայան է: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ: Քանի բանալի կար կախված 1915 թվից: Քանիսը կորավ: Քանիսը մնաց: Իսկ դռները՝ բաց… Տանը հայ չկա: Թուրք-մուրք չգիտեմ, պատերազմ-մատերազմ չգիտեմ՝ համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք՝ 1915 թ. առաջ ու հետո ու հիմա տեր չէինք, չեղանք, տեր չենք դառնում մեր տանը: Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրել են ուրիշի ուժին: Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ: Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես: Ու ոչինչ, որ սկզբից, հին սովորույթի, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որ մեղավոր կա: Ոչինչ, բայց թող դա արագ անցնի: Դու դրան մի հավատա. դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես: Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է: Ու հիմա՝ Մեղրին: Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը:
Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ: Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու: Ղարաբաղը ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում: Չեն տա: Եթե տան, ավելի վատ: Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով: Իրենց խելքով: Իրենց շահով: Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի: Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում: Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի: Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք :
Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ
1999 թվականի օգոստոս
Ի՞նչ էր քննարկվել հոկտեմբերի 23 անվտանգության խորհրդի նիստին, եթե դու Մեղրի չես բանակցել, ինչի մասին էր խոսում Կարեն Դեմիրճյանը որին դու իբր ընտրություններին կրել ես....
 
«Մեղրիի խնդրով Անվտանգության խորհրդի հոկտեմբերի 23-ի նիստում քննարկվել էր Մեղրիի հարցը. այդ օրը Կարենը մեզ ասաց. «Ոչ ոքի չասեք, բայց դուք իմացեք. եթե ինձ մի բան պատահի, իմացեք՝ դրա համար է» ,- «Ա1+»-ին պատմեց Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը.«Ես շատ ուշ հասկացա, որ այդ խոսքերը իրենց մեջ պարունակում էին հնարավոր վտանգի իմաստ»:
 
27-ին նախորդող օրերին Ռիմա Դեմիրճյանը ինչ-որ տագնապ էր ապրում. «Չէի կարողանում ինքս ինձ բացատրել, թե բանն ինչում է, բայց շատ անհանգիստ էի, մեջս վախ կար, Կարենն էլ անհանգիստ էր, բայց ես դա վերագրում էի աշխատանքային լարվածությանը: Տագնապը սաստկացավ, երբ հոկտեմբերի 27-ին նախորդող շաբաթ օրը, անվտանգության խորհրդի նիստից հետո, Կարենը լրիվ փոխվեց. նա շատ լռակյաց դարձավ, իր սովորության հակառակ` ոչ միայն չէր կատակում, այլեւ շատ էր լռակյաց, եւ այդպես մինչեւ չորեքշաբթի: Հոկտեմբերի 26-ի երեկոյան նա նույնիսկ հաց չկերավ, լուռ նստած էր, ես առաջին անգամ ասացի` Կարեն, այդքան մի լռիր, խոսիր, սրտիդ վրա կազդի, արտահայտվիր, որ թեթեւանաս: Ասաց` ի՞նչ խոսեմ. վեր կացավ ու դուրս եկավ պատշգամբ»:
Թերթերից մեկն էլ ցինիկաբար գրեց՝ թող չխոսեր, չէր սպանվի. մեկը չհարցրեց, ստուգողական կրակո՞ցն էլ խոսելու համար արեցին»:
հատված՝ Ռիմա Դեմիրճայանի հուշերից
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թոքաբորբի թիրախային խմբում են երեխաները, տարեցները և իմունային համակարգի խնդիր ունեցող անձինք Նոյեմբերի 12-ը թոքաբորբի միջազգային օրն է, և այն իրազեկման օր է բնակչության շրջանում. Քնարիկ ՍարգսյանՖոն դեր Լայենը հրաժարվել է պատասխանել Ուկրաինայի վերաբերյալ հարցերին ԵՄ գագաթնաժողովումԱմեն ինչ սկսվել է լուսային ազդանշան տալուց. մանրամասներ՝ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպից Քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողիԼիտվան աջակցում է Ադրբեջանի՝ ԵՄ հետ վիզաների ազատականացմանըԾանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ շենքից փախել էԱվտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոցMicrosoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. ՕհանյանՀարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախըԷդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալուՈւկրաինայի խաղաղության բանակցություններից ԵՄ ներկայացուցիչների բացակայությունը արտացոլում է ԵՄ-ի անհասունությունը․ ՊապուաշվիլիՄեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձովՊայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավըՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՉեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանինԹրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականությունՔուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունըԿիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել էՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուՎոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկումԶելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել
Ամենադիտված