2020 թ.-ի պատերազմը 2014 թվականից առնվազն անխուսափելի էր դարձել և Սերժ Սարգսյանը գիտի դրա մասին. Արա Պողոսյան
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Քանի որ քննադատությունն ինձ համար ինքնանպատակ չի, ապա ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ Փաշինյանի «Սկսում եմ 0-ական կետից» արտահայտությունն էր 2020 թվականի պատերազմի պատճառը։
Այս հիպոթեզի կրողները ըստ էության համարում են, որ Ադրբեջանը խաղաղություն էր ուզում, և միայն Փաշինյանի այս և նման հայտարարություններն էին պատերազմի պատճառը։
2020 թվականի պատերազմը ուներ շատ ավելի խորքային պատճառներ, ևես վստահ եմ, որ դա 2014 թվականից առնվազն անխուսափելի էր դարձել։
Սերժ Սարգսյանը վստահ եմ, գիտի դրա մասին հրաշալի։ Բայց ասվածը բոլորովին չի նշանակում, թե Փաշինյանի ուսերին չի պարտության և նվաստացման ամբողջ մեղքը։
Հ.Գ. Թե չէ ստացվում է, որ «խեղճ» Ալիևը նստած խաղաղություն էր երազում, ու հանկարծ Նիկոլը որոշեց չբանակցել։
Ի դեպ, այդ դեր, 2016 թվականին Սերժ Սարգսյանը և՞ս 0-ական կետից սկսելու մասին էր հայտարարել։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ