Հիմա էլ Գյումրիի ընտրություններում է իշխանությունը ժողովրդին «վախեցնում» նախկիններով. Մեսրոպ Առաքելյան
Բլոգոսֆերա
Գյումրին ու Հայաստանն օր առաջ պետք է ազատվեն ձեզանից, մնացածն արդեն ձեր գործը չէ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․
«Հիմա էլ Գյումրիի ընտրություններում է իշխանությունը ժողովրդին «վախեցնում» նախկիններով։
10 տարի ձեզ թալանել են, հիմա էլ են ուզում գան թալանել։ 10 տարի երկիրը քանդել են, հիմա էլ ուզում են Գյումրին քանդեն։
Լու՞րջ։Բա էս 7 տարի է ու՞ր են այդ մարդկանց դատավճիռները, բանտային կյանքը։
Թե ձեզ ձեռնտու է նախկինների դեմ հավերժ պայքարը՝ հանուն իշխանության պահպանման։
Երկիրը այն օրի եք հասցրել, որ հերիք չի նախկինների մտքով անցնում է ընտրություններին մասնակցել, մի բան էլ իրենց ընտրող կա։ Սա է ձեր ու ձեր իշխանության լավագույն գնահատականը։
Իսկ Գյումրին ու Հայաստանն օր առաջ պետք է ազատվի ձեզանից, մնացածն արդեն ձեր գործը չէ»։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը