Քոչարյանը վախենում է բանավեճում չեզոք դիտորդների՝ հանրության (ընտրողների) աչքերում պարտվել. Իոաննիսյան
Բլոգոսֆերա
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննսիյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին ու վերջինիս հայտարարությանը, թե ինչու է հրաժարվել բանավեճի առաջարկից:
«Ռոբերտ Քոչարյանը ամեն տեսակի պատճառ հորինեց, որ արդարացնի բանավեճից հրաժարվելը։
Բանավեճը հանրությանն ու ընտրողերին քո կողմ բերելու, քո ճշմարտացիությունը ապացուցելու լավագույն մեթոդներից է։ Բանավեճից կարելի է հրաժարվել երեք դեպքում.
1. Երբ դիմացինիդ կարգավիճակը պատշաճ չի,
2. Երբ ֆիզիկապես չես կարող,
3. Երբ գիտես, որ չեզոք դիտորդների աչքերում պարտվելու ես։
Հաշվի առնելով, որ առաջին երկու պատճառները չկան, կարելի է եզրակացնել, որ Քոչարյանը վախենում է բանավեճում չեզոք դիտորդների՝ հանրության (ընտրողների) աչքերում պարտվել»,- գրել է Իոաննիսյանը:
