Դատավորի մտքով չի անցնո՞ւմ , թե որտեղի՞ց Տիրան Խաչատրյանին 10 միլիոն դրամ․ Ոսկան Սարգսյան
Բլոգոսֆերա
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Դատավորի մտքով չի անցնո՞ւմ , թե որտեղի՞ց Տիրան Խաչատրյանին 10 միլիոն դրամ
Այսօր՝ փետրվարի 18-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արթուր Ոսկանյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Տ․ Խաչատրյանի կալանքը փոխարինվեց 10 միլիոն դրամ գրավով և չբացակայելու արգելքով։
Դատարանի որոշմամբ Խաչատրյանն անհապաղ ազատ արձակվեց՝ գրավը վճարելու պայմանով։ Դատավորի մտքով չի անցե՞լ, թե որտեղից Տիրան խաչատրյանին 10 միլիոն դրամ։ Երբեմն դատավորներն ավելի մեծ գումար են գրավ սահմանում, ու մտածում ես, որ դատավորը տեղյակ է ամբաստանյալի ֆինանսական լավ վիճակից»։
