ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա Զոհրաբյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Հայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Ֆրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ 

Սյունիքը՝ Գրենլանդիայի և Գազայի արանքում. Արմեն Աշոտյանի հոդվածը

Բլոգոսֆերա

«Այսօր մարդկային քաղաքակրթության արյունատար անոթների համար կռիվը նոր փուլ է թևակոխել, որի մի փոքր, բայց մեզ համար կենսական թատերաբեմ են դարձել Սյունիքի շուրջ զարգացումները, որոնք ժամանակին վերացվել էին 70-ամյա Սովետական իշխանության, իսկ հետո՝ Առաջին Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակի շնորհիվ»։ Այս մասին հերթական հոդվածում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Կոմունիկացիաների համար պայքարը ոչ սկսվել է 21-րդ դարով, ոչ էլ ավարտվելու է։
Համաշխարհային պատմությունը վաղուց է հյուսվել ճանապարհային, լոգիստիկ և ջրային ուղիների շուրջ։  Մետաքսի ճանապարհի վրա վերահսկողության շուրջ ստեղծված կայսրություններից մինչև նացիստական Գերմանիայի կողմից Լեհաստանի վրա հարձակման առիթ դարձած Դանցինգի միջանցք, Պունիկյան պատերազմներից մինչև սևծովյան նեղուցների համար պայքար, Սուեզի պատերազմից մինչև Ֆրանսիայի կողմից Լուիզիանայի վաճառքը Միացյալ Նահանգներին և ռուս-շվեդական պատերազմ։
Պատահական չէ, որ այսօրվա ուժի կենտրոններից յուրաքանչյուրն ունի գլոբալ կոմունիկացիաների սեփական մեգանախագիծը՝ Չինաստանը, ԵՄ-ն, Ռուսաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը։
Այսօր մարդկային քաղաքակրթության արյունատար անոթների համար կռիվը նոր փուլ է թևակոխել, որի մի փոքր, բայց մեզ համար կենսական թատերաբեմ են դարձել Սյունիքի շուրջ զարգացումները, որոնք ժամանակին վերացվել էին 70-ամյա Սովետական իշխանության, իսկ հետո՝ Առաջին Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակի շնորհիվ։
ԱՄՆ նոր վարչակազմը նոր թափ հաղորդեց այս բախումներին, և խոսքը միայն Պանամայի ջրանցքի նկատմամբ բացահայտ նկրտումների մասին չէ։ Թրամփի մի քանի այլ նախաձեռնություններ նույնպես լոգիստիկ պատերազմների տրամաբանության մեջ են տեղավորվում։
Սկսենք Գրենլանդիայից, որի հանդեպ ամերիկյան ուղղակի ոտնձգությունները ոչ միայն կղզու և Արկտիկայի հարուստ բնական պաշարներով են պայմանավորված, այլև Հյուսիսային ծովային միջանցքների հանդեպ հետաքրքրությամբ, որի ռուսական հատվածն արդեն մեծ թափով զարգանում է՝ ապահովելով Եվրոպայի և Ասիայի միջև բեռների փոխադրման ավելի կարճ ճանապարհ։ Օպտիմալացման աստիճանը հասկանալու համար մի թիվ բերեմ։ Եթե դասական ճանապարհով՝ Սուեզի ջրանցքով, Համբուրգից Շանհայ բեռները տեղափոխվում են 30-35 օրվա ընթացքում, ապա այս ճանապարհով՝ 18։
Շատ-շատերը կզարմանան, բայց Գազայի մասին Թրամփի վերջին սկանդալային հայտարարության առիթով նեղ շրջանակներում քննարկվում է նույնպես լոգիստիկ շահը։ Պաղեստինցիներին Գազայից տեղահանելու և այն մեծ հանգստյան գոտու վերածելու առաջարկության շարժառիթներից մեկն ապագայում կառուցվելիք «Բեն Գուրիոն» անունը ստացած նոր ջրանցքի համար ավելի էժան, հարմար և անվտանգ երթուղի ապահովելու հարցն է։
«Բեն Գուրիոն» ջրանցքի գաղափարն առաջարկվել է իսրայելական և ամերիկյան շրջանակների կողմից՝ որպես այլընտրանք Եգիպտոսով անցնող Սուեզի ջրանցքին։ Այն պետք է սկսվի Իսրայելի կամ Պաղեստինի Միջերկրական ափից, հասնի Հորդանան գետը, որի երկայնքով մտնի Կարմիր ծովի մաս կազմող Աքաբայի ծոց իսրայելական Էյլաթ քաղաքի մոտ՝ զրկելով Եգիպտոսին կենսական մենաշնորհից։ Չէ՞ որ համաշխարհային առևտրի 12-13%-ն անցնում է հենց Սուեզի ջրանցքով՝ ապահովելով կենսական ջրային կապ Եվրոպայի և Ասիայի միջև։
«Զանգեզուրի միջանցքը», որ արևմտյան շրջանակները փորձում են դիրքավորել՝ որպես Արևմուտք-Արևելք կոմունիկացիոն նոր հնարավորություն, ի սկզբանե չուներ ոչ մի իրական տնտեսական կարևորություն կողմերի համար՝ հանդիսանալով բացառապես գեոպոլիտիկ նախագիծ Թուրքիայի և ատլանտիստների համար՝ ընդդեմ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի։
Հիմա, երբ ամերիկյան նոր վարչակազմը խոր վերանայման է ենթարկում թե Ռուսաստանի հետ հարաբերությունները, թե իր գլոբալ գերակայությունները, երբ ի հայտ են գալիս նոր լոգիստիկ հեռանկարներ, «Զանգեզուրի միջանցքը», մեծ հավանականությամբ, զրկվելու է ամերիկյան աջակցությունից՝ մնալով թուրքական կենսական շահերի օրակարգում։ Ավելին, եթե միջանցքը չբացվի, ապա Թուրքիայի համար ահագին կարժեզրկվի Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմում նրա աջակցությունն Ադրբեջանին։
Կասկած չունեմ, որ ստեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել հենց Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը՝ քանի դեռ գլոբալ աշխարհակարգի տեկտոնիկ տեղաշարժերը չեն հասել Հարավային Կովկաս և Հայաստան։
 ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
18.02.2025»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներինNestlé-ն արձագանքել է Ռուսաստանում իր ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու որոշմանը«Եվրոպա Պրես». Սեուտայում կարող է դեռևս մնալ մինչև 10,000 անօրինական ներգաղթյալՇինարարական ոլորտում ՊԵԿ-ի ստուգումների արդյունքում 83 ընկերությունում 507 չգրանցված աշխատող է հայտնաբերվելԱվանեսյան․ Բուժքույրական գործում մտածողության արմատական վերանայում է լինելու՝ անվան փոփոխությունից մինչև ավելի բարձր վարձատրությունՁին հայտնվել է ճանապարհին, մեքենան բախվել է ու կողաշրջվել․ Տավուշում ոստիկանության գվարդիայի 30-ամյա աշխատակիցը մահացել էՊենտագոնը ցանկանում է անօդաչու թռչող սարքեր տեղակայել Լատինական ԱմերիկայումԸնդամենը 6 հարց՝ նոր ԱԺ-ի առաջին քառօրյայում․ աշխատանքն ավարտվեցՌուսաստանը չի հարվածում քաղաքացիական թիրախներին Ուկրաինայում․ դեսպանՌուսաստանը Ճապոնիայից պահանջել է դադարեցնել ամերիկյան Typhon հրթիռային համակարգերի տեղակայումըԳյումրի-Երևան ճանապարհին բախվել են «Ford»-ը և «ԳԱԶ 53»-ը, մեքենաները հայտնվել են դաշտում․ կա վիրավոր «Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դեմ քրեական գործը պետք է կարճվի»․ փաստաբանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներումՀայաստանի ինքնիշխանությունը «կարմիր գիծ» է․ Իրանի դեսպանի կոշտ ուղերձը (տեսանյութ) Ջերմաստիճանը կնվազի, Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան-Անկարա նոր համագործակցություն․ կողմերը քննարկել են հեռարձակման ոլորտի հուշագիրըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-ն ՈՒՂԻՂ․ Ամենայն հայոց կաթողիկոսը կանչվել է դատարան. ապօրինի քրեական հետապնդման շուրջ նոր զարգացումներԱյս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. Մարագոս Մամիկոն Ասլանյանի նկատմամբ բացակայելու արգելքը վերացվեց․ գրավը մնաց ուժի մեջԶելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջ
Ամենադիտված