Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Հայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Ֆրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխին Ինչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռը Վեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքը Ներսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման Սարոյան 

6 տնօրեն՝ 4 տարվա ընթացքում կամ կադրային «բեսպրեդել»․ Անուշ Պողոսյան

Բլոգոսֆերա
Հովհաննես Մադոյան, Վարդան Ավագյան, Ստեփան Աթոյան, Սպարտակ Պետրոսյան, Կարեն Հակոբյան, Արմեն Օհանյան։ Այս անձինք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վերջին չորս տարիների բոլոր տնօրեններն են։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն առողջապահության նախարարության ենթակայության ռազմավարական նշանակություն ունեցող բժշկական հաստատություն է՝ միակ մասնագիտացված կառույցը երկրում։ Թե որքան կարևոր նշանակություն ունի այս հաստատությունը երկրի համար, մեր բնակիչները համոզվել են Covid-19 համավարակի ընթացքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։ 
 
«Չնայած իր կարևոր նշանակությանը, պարզվում է՝ արդեն մի քանի տարի շարունակ «տխուր» ֆինանսական և բարոյահոգեբանական վիճակում գտնվող այս կառույցում, 2021 թվականից սկսած, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վեց տնօրեն է փոխել։
Այս հաստատության գործունեությունը համակարգում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ձևավորվել է 2020 թվականին՝ նախարարության ենթակայության երկու բուժհաստատությունների՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման արդյունքում։
2020 թվականին արդեն նորաստեղծ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն նշանակվեց նախկինում ՁԻԱՀ ունեցող պացիենտների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեությամբ հայտնի Հովհաննես Մադոյանը։ Սակայն Մադոյանի՝ տնօրեն աշխատելը եղավ կարճատև։
Արդեն 2021 թվականի ամռանը նրան փոխարինեց մինչ այդ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում ծավալված Covid-հիվանդանոցի պատասխանատու, ապա Թոքաբանության կենտրոնում տնօրեն աշխատած Վարդան Ավագյանը։ Սակայն մոտ մեկ տարի անց՝ 2022 թվականին, Վարդան Ավագյանն էլ հրաժեշտ տվեց իր պաշտոնին։
Ավագյանին փոխարինելու եկավ Ստեփան Աթոյանը։ Ի տարբերություն նախորդ երկու տնօրենների, Ստեփան Աթոյանը Ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատեց երկու տարուց ավելի՝ 2024 թվականի գարնանը տնօրեն նշանակվելով Նանուշյանի կողմից համակարգվող մեկ այլ հաստատությունում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում։
Այնուհետև տնօրենի ժ/պ նշանակվեց մասնագիտությամբ ռեանիմատոլոգ Սպարտակ Պետրոսյանը։ Վերջինս 2020 թվականից հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչն էր, իսկ հետագայում՝ Ստեփան Աթոյանի տեղակալը։
Սեփական դիմումով ազատված Պետրոսյանին 2024 թվականի տարեվերջին փոխարինեց Կարեն Հակոբյանը՝ նշանակվելով տնօրենի ժ/պ։
Օրեր առաջ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի ժ/պ նշանակվեց երբևէ ղեկավար պաշտոն չզբաղեցրած Արմեն Օհանյանը, որին մեծ շուքով Լենա Նանուշյանը տարել, ներկայացրել է հիվանդանոցի անձնակազմին։
Ըստ հավաստի աղբյուրների Առողջապահության նախարարությունում և Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում վստահ են՝ նշ Ավանեսյանին և Նանուշյանին հետաքրքրում է ոչ թե քայքայման եզրին գտնվող կենտրոնի ճակատագիրը, այլ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար Գլոբալ հիմնադրամի կողմից տրամադրվող միլիոնավոր դոլարների հասնող ֆինանսական միջոցները և այդ միլիոնների հիմնական շահառու հանդիսացող հիմնարկության տնօրենի «հեզ ու հնազանդ» լինելու հանգամանքը։
Հ.Գ. Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան "Кадры решают всё!»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներինNestlé-ն արձագանքել է Ռուսաստանում իր ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու որոշմանը«Եվրոպա Պրես». Սեուտայում կարող է դեռևս մնալ մինչև 10,000 անօրինական ներգաղթյալՇինարարական ոլորտում ՊԵԿ-ի ստուգումների արդյունքում 83 ընկերությունում 507 չգրանցված աշխատող է հայտնաբերվելԱվանեսյան․ Բուժքույրական գործում մտածողության արմատական վերանայում է լինելու՝ անվան փոփոխությունից մինչև ավելի բարձր վարձատրությունՁին հայտնվել է ճանապարհին, մեքենան բախվել է ու կողաշրջվել․ Տավուշում ոստիկանության գվարդիայի 30-ամյա աշխատակիցը մահացել էՊենտագոնը ցանկանում է անօդաչու թռչող սարքեր տեղակայել Լատինական ԱմերիկայումԸնդամենը 6 հարց՝ նոր ԱԺ-ի առաջին քառօրյայում․ աշխատանքն ավարտվեցՌուսաստանը չի հարվածում քաղաքացիական թիրախներին Ուկրաինայում․ դեսպանՌուսաստանը Ճապոնիայից պահանջել է դադարեցնել ամերիկյան Typhon հրթիռային համակարգերի տեղակայումըԳյումրի-Երևան ճանապարհին բախվել են «Ford»-ը և «ԳԱԶ 53»-ը, մեքենաները հայտնվել են դաշտում․ կա վիրավոր «Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դեմ քրեական գործը պետք է կարճվի»․ փաստաբանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներումՀայաստանի ինքնիշխանությունը «կարմիր գիծ» է․ Իրանի դեսպանի կոշտ ուղերձը (տեսանյութ) Ջերմաստիճանը կնվազի, Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան-Անկարա նոր համագործակցություն․ կողմերը քննարկել են հեռարձակման ոլորտի հուշագիրըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-ն ՈՒՂԻՂ․ Ամենայն հայոց կաթողիկոսը կանչվել է դատարան. ապօրինի քրեական հետապնդման շուրջ նոր զարգացումներԱյս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. Մարագոս Մամիկոն Ասլանյանի նկատմամբ բացակայելու արգելքը վերացվեց․ գրավը մնաց ուժի մեջԶելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջԳերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ «Լոնդոնը պատասխանատվություն է կրելու»․ Մոսկվան կոշտ նախազգուշացում է հնչեցրել ԲրիտանիայինԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրերը կփոխվեն․ նոր նախագիծ է ներկայացվել FT. Պակիստանը կոչ է անում Իրանին՝ զսպել Սաուդյան Արաբիայի վրա հութիների հարձակումները
Ամենադիտված