Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ․ Իշխանյան
Բլոգոսֆերա
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ»,-տեղեկացնում է «Իշխանյանն ընդդեմ Հայաստանի գործով» հայցվոր Հովհաննես Իշխանյանը։
Նա հիշեցնում է, որոշումը վերաբերում է 2015թ․ էլեկտրիկ Երևանի ցույցերի ժամանակ ազատության ու հավաքների ազատության խախտված իրավունքներիս։
ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է շուրջ 6000 եվրո փոխհատուցում վճարել։
«Դիրքորոշումս կապված է Հայաստանի ավտորիտարացմամբ Արցախը հանձնելու և Բաքվում կեղծ դատվող հայ ժողովրդավար գործիչների հետ։ Այն կհրապարակվի սոցիալական ցանցերում ու կփոխանցվի լրատվամիջոցներին, անգլերեն է՝ հայերեն ենթագրերով։
Փետրվարի 25-ը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ծննդյան օրն է»,-գրում է Իշխանյանը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը