Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ» Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ» Թանկացումների նոր վտանգ․ ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը. «Փաստ» Ռյուտեն Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա համեմատել է «ադրենալինի չափաբաժնի» հետ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 68 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Զելենսկին հրահանգել է ստուգել պետական կառույցների ղեկավարներին՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով Մահացել է Իտալիայի ամենատարեց տղամարդը Կալասը հայտնել է՝ ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 220 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել Saudi Aramco-ն մտադիր է առաջիկա օրերին մասամբ վերականգնել «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը 

Մարզային ԲԿ-ների կառավարման հանձնումը ԱՆ-ին կոռուպցիոն ռիսկերով է համեմված․ Ծաղիկ Վարդանյան

Բլոգոսֆերա

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարզային բժշկական կենտրոնների կառավարման հանձնումը առողջապահության նախարարությանը հետ քայլ է՝ կոռուպցիոն ռիսկերով համեմված, այն հակասում է գործող ռազմավարական փաստաթղթերին։ Մի քանի օր առաջ Կառավարությունը հաստատեց մարզային բժշկական կենտրոնների կառավարման լիազորությունները մարզպետներից Առողջապահության նախարարությանը հանձնելու որոշումը:

Արձանագրում եմ, որ այսօրինակ կառավարման կենտրոնացում եղել է Սովետ Միության ժամանակ, երբ գործել է ոչ թե շուկայական, այլ պլանային էկոնոմիկայի սկզբունքները, իսկ կազմակերպությունները եղել են Սեմաշկոյի մոդելով պետական ձեռնարկություններ:

Մեր օրերի համար այս «բարեփոխումը» հետ քայլ է և հակասում է ներկայում առողջապահության ոլորտում գործող բոլոր ռազմավարական փաստաթղթերին: Մարզերի համաչափ զարգացման, կառավարման ապակենտրոնացման, հասանելի, մատչելի բժշկական ծառայությունների մատուցման համատեքստում այն հանդիսանալու է խոչնդոտ մարզային առողջապահության զարգացման համար: Ստացվում է, որ առողջապահության ոլորտի քաղաքականություն մշակողը, բժշկական ծառայությունների լիցենզիա հատկացնողը, պետական պատվերի պայմանագիրը տնօրինողը, գումարները ԲԿ-ներին հատկացնողը նաև այդ ԲԿ-ների հիմնադիրն է՝ сам себе режиссер: Խախտվում է կառավարություն, առողջապահության նախարարություն, մարզպետարաններ, բժշկական կենտրոններ ձևավորված հավասարակշռությունը՝ ի շահ առողջապահության նախարարության:

«Բարեփոխման» հիմնավորումների մասին.

«Առողջապահական կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության ուսումնասիրությունների արդյունքում, արձանագրվել է, որ բացակայում են առողջապահական կազմակերպությունների ընթացիկ կառավարման, այդ թվում ֆինանսական կառավարման հմտությունները»,- ասում է առողջապահության նախրարությունը: Այս «մեղադրանքը» շատ հարցեր է առաջացնում, եթե սա վերաբերվում է մարզպետների ֆինանսական կառավարման հմտությունների բացակայությանը, ապա սույն նախարարությանը հիշեցնենք, որ մարզպետները նշանակվում են Վարչապետի առաջարկությամբ՝ Հանրապետության նախագահի հրամանագրով, ստացվում է, որ այդ պաշտոններին նշանակվել են ոչ կոմպիտենտ մարդիկ: Իսկ եթե դա վերաբերվում է ԲԿ-ի տնօրենին (չնայած ըստ Բաժնետիրական Ընկերությունների մասին օրենքի, տնօրենները ղեկավարում են ԲԿ-ն, իսկ մարզպետը՝ կառավարում, բայց այնուամենայնիվ), ապա այստեղ էլ, հիշեցնենք, որ մարզային ԲԿ-ների տնօրենների մրցույթի ընթացակարգը և հաղթող համարվելու չափանիշները առողջապահության նախարարությունն է մշակում, ստացվում է, որ հենց առողջապահության նախարարության բացթողումն է, որ ֆինանսական կառավարման գրագիտությամբ չեն ընտրվել մարզային ԲԿ-ներում:

Հաջորդ «մեղադրանքը», որ ներկայացնում է առողջապահության նախարարությունը մարզպետներին այն է, որ «Ծախսերում հիմնական տեսակարար կշիռը կազմում է աշխատավարձի մասով ծախսը տատանվելով 73-ից մինչև 89 տոկոս, ինչը խնդրահարույց է առողջապահական կազմակերպության համար», ապա լրացնում է այս միտքը՝ «Նորմալ տնտեսվարման համար առողջապահական կազմակերպության ծախսերն աշխատավարձի մասով չպետք է գերազանցեն ընդհանուր ծախսերի 55%-ը»:

Աբսուրդի հասնող «մեղադրանք»: Մարզային բժշկական կենտրոնները հիմնականում մատուցում են ընդհանուր բնույթի բժշկական ծառայություններ, իսկ ավելի բարդ դեպքերը՝ թանկ, բարդ, նորագույն տեխնոլոգիաներով իրականացվող միջամտությունների կարիքի դեպքում մարզային բնակիչը ուղեգրվում է Երևան՝ երրորդ մակարդակի բժշկական կլինիականեր:

Հավելեմ նաև, որ այս ԲԿ-ների կազմում գործում են պոլիկլինիկաներ, որոնց եկամուտների 90%-ը աշխատավարձի է վերածվում, հետևաբար՝ հաշվի առնելով, որ մարզային ԲԿ-ները ավելի էժան բժշկական ծառայություններ են մատուցում և նրանց ծախսային մասում ներառված են նաև պոլիկլինիկաները, ապա ընդհանուր ծախսերի մեջ աշխատավարձի ծախսերի «73-ից մինչև 89 տոկոս» միջակայքը վատ ցուցանիշ չէ:

Ինչ վերաբերվում է, որ ԲԿ-ների ծախսերն աշխատավարձի մասով չպետք է գերազանցեն ընդհանուր ծախսերի 55%-ը, ապա ինչո՞ւ ԱՆ-ն չի բարձրաձայնում, որ նորմալ տնտեսվարման համար առողջապահական կազմակերպությունը պետք է սպասարկի առնվազն 300 հազար բնակիչ: Մեր ամենամեծ մարզը Կոտայքն է ՝292,4 հազար բնակիչ, որտեղ գործում են 4 բժշկական կենտրոններ: Հետևաբար, հիմնավորումների մեջ չի կարևորվել Հայաստանի սակավ բնակեցված լինելը, աշխարհագրական կտրված տարածքների հետ կապված առանձնահատկությունները և այլն:

Այնուհետ այնքան մանր՝ նախահաշիվի, հաստիքացուցակի, բանկային վարկերի, օվերդրաֆթների, լիզինգի, շահութաբերության միջին ցուցանիշի հետ կապված գործառնական խնդիրների մասին է ամրագրված հիմնավորման մեջ, որ տպավորություն է, թե ԱՆ-ի հիմնավորումները գրել է ներքին աուդիտի նորաթուխ մի մասնագետ, ով առողջապահական համակարգի մասին միայն գրքում է կարդացել:

Հիմա երկու ամենահետաքրքիր «մեղադրանքի» վերաբերյալ՝ «Բացակայում են առողջապահական կազմակերպությունների կողմից վճարովի բժշկական գների հաշվարկման մեթոդաբանությունները»: Այս դրվագի կապակցությամբ մի փոքրիկ հիշեցում. ՀՀ առողջապահության նախարարություն, պետական պատվերով փոխհատուցվող ծառայությունների գների մեծամասնությունը գնագոյացման հաշվարկ չունեն, որի մասին բազմիցս ամրագրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի, Ֆինանսների նախարարության և այլ ստուգող կազմակերպությունների կողմից:

Առողջապահության տիկնա՛յք և պարոնա՛յք, դուք այլոց կշտամբում եք մի բանի համար, որ ինքներդ չեք արել, սա աբսուրդի կրկես է:

Ստացվում է, որ ՀՀ կառավարության մի թևը՝ առողջապահության նախարարությունը, մյուսին՝ 10 մարզպետներին ուղիղ տեքստով «կարգում» է ոչ արդյունավետ կառավարիչ և շեփորահարում, թե նախարարությունը հեռահար կկառավարի ավելի պրոֆեսիոնալ:

Հիշեցնեմ, որ ԱՆ-ի կողմից վատ կառավարիչ որակված Արմավիրի մարզպետը վերջերս նույն կառավարությունում նշանակվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ինչպես տեսնում եք երկակի ստանդարտների կիրառումը վեր է ածվել օրինաչափության»:

* Նշեցի արդեն, որ մարզպետներից վերցված ԲԿ-ների կազմում պոլիկլինիկաներ են գործում և այս պոլիկլինիկաներում մոտ 843.0 մարզային քաղաքային բնակիչներ ԱԱՊ ծառայություններ են ստանում: Ստացվում է, որ առողջապահության նախարարությունը գյուղական ամբուլատորիաների կառավարումը մեծահոգաբար «վստահում» է իրենց կողմից վատ մենեջեր որակած մարզպետներին (շուրջ 1091.4 հազար գյուղական բնակիչ է սպասարկվում): Գյուղերին կառավարել չի ուզում նախարարը, «հետաքրքիր» չէ՞…

* Ինչո՞ւ կատարվեց այս «բարեփոխումը»

Առողջության պարտադիր ապահովագրությունից առաջ ԱՆ կառավարիչները իրենց «սիրելի» ԲԿ-ների համար ապահովում են անխափան հիվանդների հոսք մարզերից և ամենայն հավանականությամբ մի քանի տարի հետո այդ մարզային ԲԿ-ները որպես ոչ ծախսարդյունավետ միավորներ կամ «կպստիկական»՝ վերածվելով «перевалочный пункт»-երի կամ կտրվեն Երևանում գործող մեծ մասնավոր բժշկական կենտրոններին հավատարմագրային կառավարման:
* Առողջապահության նախարարությունը թյուր կարծիք ունի, թե իրենց կողմից տնօրեն նշանակելու պարագայում ավելի կառավարելի կլինեն ԲԿ-ների աշխատողները:

Նիկոլ Փաշինյան, առաջարկ, որպեսզի հասկանալի լինի թե այս «բարեփոխումը» ինչքանով է ծառայելու իր նապատակին, հանձնարարեք չեզոք մանսագետների կողմից նույն գործիքներով ուսումնասիրություն անել և՛ մարզային ԲԿ-ներում, և՛ ՀՀ ԱՆ ենթակայության ԲԿ-ներում, օրինակ՝ ՍԳԼ, ինֆեկցիոն հիվանդեւթյունների ազգային կենտրոն և այլն:

Անաչառ ուսումնասիրողների դեպքում, ակնառու կղինի ով/ովքեր են իրական արդյունավետ կառավարիչները, թե չէ այսպես արդար չէ:
Մի հարց ևս, հանձնարարել եք առողջապահության հոլդինգի վերածվող նախարարությանը, հաշվել քանի՞ պետական ծառայողի հաստիք և պետական բյուջեից ինչքան լրացուցիչ գումար է պահանջվելու, որ այս ավելի քան 50 կազմակերպությունների կառավարումը կազմակերպվի՝ «սիրելի» տնօրեններ նշանակվեն, նախահաշիվներ ստուգվեն, մարզային գործուղումներ կազմակերպվեն և այլն:
Հ.Գ. Մի անբողջ կոռուպցիոն շուրջօղակ է ստեղծվում, որը ծառայելու է ընտրյալ մասնավոր ԲԿ-ների գերշահույթների ապահովմանը, դե մարզերում էլ թող հարմարվեն Երևանից ուղարկած տնօրեններին....

Ակնարկ. Ես կառաջարկեի այսպես.

Համայնքների խոշորացման և հզորացման համատեքստում մարզային ԲԿ-ները հանձնել համայնքներին, իսկ նեղ մասնագիտական ԲԿ-ները՝ հոգեբուժական և այլն՝ ԱՆ-ին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ»Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»Թանկացումների նոր վտանգ․ ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը. «Փաստ»Ռյուտեն Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա համեմատել է «ադրենալինի չափաբաժնի» հետ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 68 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Զելենսկին հրահանգել է ստուգել պետական կառույցների ղեկավարներին՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով Մահացել է Իտալիայի ամենատարեց տղամարդը Կալասը հայտնել է՝ ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 220 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել Saudi Aramco-ն մտադիր է առաջիկա օրերին մասամբ վերականգնել «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը 24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում«Օձը ուրբաթ օրը դահլիճ էր մտել, այսօր էլ՝ սանհանգույց». մանկապարտեզը 2 օրով փակել են Նոա Ուայլին «Էմմի» մրցանակի է արժանացել «Փիթ» սերիալում գլխավոր դերի համարՏղամարդկանց «արքայադստեր դարաշրջանը»․ կանայք սկսել են ավելի շատ վաստակել և վճարել նրանց փոխարենՀութիները Մեքքայի վրա հարձակվելու իրենց մտադրության մասին տեղեկությունները սուտ են որակելԿյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը Քաղաքացին Մալիշկա գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել Ինչպես ճիշտ գովել շանը․ կինոլոգը նշել է կարևոր կանոններըՖիդանը Արաղչիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըԿենդանակերպի այս նշանները շուտով կստանան Տիեզերքից մի ուղերձ, որը կփոխի ամեն ինչ Ճապոնիան մինչև 2031 թվականը կգնի 52,000 ունիվերսալ անօդաչու թռչող սարքP. Diddy-ի դուստրերը համարձակ կերպարներով հայտնվել են Նյու Յորքի նորաձևության շաբաթումԴաղստանում համաշխարհային գաստրոնոմիական ռեկորդ է սահմանվել․ 100-մետրանոց սեղանին 305 ուտեստ է մատուցվելԱկնաբույժը բացատրել է՝ ինչպես տարբերել աչքի ալերգիան վարակից«Ամուսիններ են եղել». նոր մանրամասներ Կոտայքում 4 կյանք խլած ողբերգական վթարից (տեսանյութ) Լավրովի կոշտ ուղերձը՝ Փաշինյանին․ Հյուսիսային Կորեան միջուկայինով է սպառնում ԱՄՆ-ին (տեսանյութ) Ed Sheeran-ի շրջագայության բոլոր հրավիրված արտիստները հրաժարվել են մասնակցությունից՝ ի աջակցություն Պաղեստինիինչի՞ պետք է խաղաղության գնամ նրա հետ, ով նենգափոխում է մեր պատմությունը․ Իշխանյան (տեսանյութ) Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Խոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներ BRICS-ի տնտեսական կշիռը գնալով կտարբերվի G7-ի կշիռիցՈ՞վ էր այն աշխարհահռչակ սուպերմոդելը, որը մասնակցեց «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառման DAMIRAH ոսկերչական բրենդի շնորհանդեսին Հայկ Սարգսյանը պետք է դեռ ապացուցի ասածը, վերջին նիստին միայն բարևեց ու անցավ․ Բագրատյան (տեսանյութ) Ագրոնոմը զգուշացրել է՝ ինչ կարող է տեղի ունենալ, եթե ուշացնեք կարտոֆիլի բերքահավաքըՈւշադրություն վարորդներին. Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 18-ից Հութիները պնդում են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայում գտնվող թիրախներինՍա կլինի մեր ընդհանուր պատասխանը նրանց. Պուտինն ուղերձով դիմել է ռուսաստանցիներին Դաստակի ջերմաստիճանը կարող է հուշել նյութափոխանակության խանգարումների վտանգի մասին․ գիտնականներՂազախստանն ու «Գազպրոմը» պայմանավորվել են գազի մատակարարումների շուրջՊարտավոր եմ մեր աղջիկների կյանքը սիրով լցնել՝ երկուսիս փոխարեն․ Նուշիկ Օհանյան Ռուսաստանը կարող է վերանայել վառելիքի արտահանման սահմանափակումներըՎաշինգտոնն այս պահին չի ցանկանում ներքաշվել Եմենի հակամարտության մեջԼավրովը հայտարարել է Եվրասիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ծրագրերի մասինԼավրով. Ռուսաստանն այլևս չի վերադառնա Եվրոպայի հետ նախկին հարաբերությունների ձևաչափինՔաղաքական կամքը չեք տեսնում, որովհետև չենք ցուցադրում․ Փաշինյանը՝ գերիների մասին (տեսանյութ) Հյուսիսային Կորեան սպառնացել է Միացյալ Նահանգներին և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքովՉեչնիայի ղեկավարի 18-ամյա որդուն անձնական բանակ է հատկացվել Հեսա կտենաք, վերջին կոշիկն էլ ձեռներներիցդ վեկալելու ենք, հագիցդ հանելու ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված