Փետրվարի 19-ից որոնվող 32-ամյա տղամարդուն այսօր գտել են՝ մահացած վիճակում
Արտակարգ Պատահար
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր- Ալավերդի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» հարևանությամբ՝ Դեբեդ գետի մոտ, ավտոմեքենա է ընկել, որի մեջ կա դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած փրկարարները մեծ դժվարությամբ մահացածի մարմինը հատուկ ճոպաններով դուրս են բերել ու մոտեցրել դիատարին։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Ավետիք Գ.-ն էր, ում փետրվարի 19-ից որոնում էին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)