Պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Բլոգոսֆերա
Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․
«Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցած դատախազին հասցեագրված միջնորդություն-հաղորդում գրել։
Միջնորդությամբ պահանջելու եմ, որպեսզի հարգելի դատախազը նույնությամբ, ինչպես Էդգար Ղազարյանի դեպքում է, հանրային քրեական հետապնդում հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, օրինակ՝ այս հայտարարության համար․ «Մենք ներկայացնում ենք ժողովրդին և ունենք նրա կողմից պատվիրակված լիազորություն, իսկ ՍԴ-ն չի ներկայացնում ժողովրդին, ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը և պետք է հեռանա»:
Հիշեցնեմ, որ Էդգար Ղազարյանը ենթարկվում է քրեաքաղաքական հետապնդմանՍԴ դատարանի և որոշ դատավորների հասցեին «արատավորող տեղեկություններ հրապարակելու» մեղադրանքով։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը