Իրանը արդիականացնում է ռազմական տեխնիկան. ահազանգ․ ետ է ուղարկվել ՌԴ արտահանվող ելակը (տեսանյութ) Գիտնականները հայտնել են Արեգակի վրա պլազմայի մեծ արտանետումների մասին Տնտեսական սահմանափակումների հնարավոր հետևանքները Հայաստանի տնտեսության վրա. տնտեսագետի գնահատականը (տեսանյութ) Անհնարին ոչինչ չկա, ամեն ինչն էլ կառավարելի է, չլուծվող խնդիր չկա. Ծառուկյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին ասացի՝ շատ կուզեի Գյումրիում Օպերային թատրոն լիներ. Աննա Մայիլյան (տեսանյութ) Եպիսկոպոսների օծման արարողությունը` Մայր Աթոռում (տեսանյութ) Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի գույքի վրա արգելանք է դրվել Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլ ամիսներին աճել է 6.9 տոկոսով Ռուս ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսը ձերբակալվել է Չեխիայում․ նա կասկածվում է թմրանյութեր պահելու մեջ «Օրեշնիկ»-ով հարված Կիևին․ Ռուսաստանի հուժկու գրոհը ցնցել է Ուկրաինան (տեսանյութ) Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ 

«Պահքն օրենքով չէ, որ պահում են». Տեր Եսայի քահանա Արթենյան

Բլոգոսֆերա

Մեծ Պահքը կտևի 48 օր, մինչև Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը:

Ի՞նչ է կարելի ուտել կամ ի՞նչ պետք չէ ուտել, ի՞նչ պիտի անենք ու ինչի՞ց հեռու մնանք։ Անվերջանալի արգելքների, չի կարելիների ցանկը թվում է չափազանց բարդ, անհաղթահարելի, բայց մի՞թե Պահք ուտել, չուտելու մասին է:

Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ ամեն բան ավելի պարզ է, Պահքն օրենքով չէ, որ պահում են։ Մենք կրկին մոռանում ենք կարևորի մասին։

Վերադարձե՛ք դեպի Աստված

Պահքի պատվիրանը մարդուն տրվել է դեռևս դրախտում, սակայն Ադամը խաբվեց սատանայից, կերավ արգելված պտուղը, զրկվեց շնորհներից, վտարվեց դրախտից:

Ի՞նչ է կարելի, ի՞նչ՝ ոչ. հարցի պատասխանը փորձում ենք գտնել Պահքի ողջ ընթացքում՝ հաճախ անտեսելով բուն գաղափարը, մինչդեռ պահեցողությունը միջոց է՝ մեր հայացքը դեպի Աստված ուղղելու: Այն հնարավորություն է Աստծո հետ հաշտվելու, ընդգծում է քահանան.

«Պահքը մեր ազատ որոշումն է՝ դեպի Աստված վերադառնալու: Դեպի Տերը տանող բոլոր ճանապարհներն ընդունելի են: Ամեն մարդ կարող է ունենալ տարբեր զգացումներ, մոտեցումներ: Կարևորը վերադարձե՛ք դեպի Աստված, հայացքով դարձեք դեպի Աստված: Նա ձեզ կառաջնորդի»:

Պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության ու ապաշխարության շրջանը: Մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):

Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն Բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Այս ընթացքում պետք է հրաժարվենք կենդանական ծագում ունեցող սննդից, մոլություններից: Փորձենք չստել, չհայհոյել, մաքրել մեր մտքերը: Զղջանք մեր մեղքերի համար, ապաշխարենք, այցելենք եկեղեցի, բարիք գործենք ու պատրաստվենք դիմավորել Քրիստոսի Հարության տոնը: Այս կանոները նշվում են ամեն տարի, բայց զուգահեռ որքան կարևոր է, որ անկեղծ լինենք։ Ամեն բան չլինի ձևական: Քահանայի խոսքով՝ Պահքն իմաստավորվում է այն պահից, երբ հասկանում ենք, որ կարիք ունենք մեր կյանքում Աստծո ներկայության, նրա հանդեպ սերը զորացնելու.

«Աստծո խոսքը պիտի լինի մեզ առաջնորդող, Աստծո խոսքով մենք պետք է կարողանանք զորանալ մեր հավատքի, պահեցողության մեջ: Տիրոջ խոսքով պետք է կարողանանք սրբագրել մեր կյանքը»:

Տեր Եսային նշում է՝ այդ ձգտումը պետք է լինի ոչ թե միայն 48 օրերի ընթացքում, այլ դառնա մեր ամենօրյա պայքարը։

Մենք մեզ շրջապատող աշխարհը աղոտ ենք տեսնում լույսի բացակայության պատճառով: Խավարը մեզ խանգարում է, բայց եթե բացենք մեր հոգու դուռը Լույսի առջև, ամեն բան պարզ կլինի:

«Պատրա՞ստ ենք գիտակցել, որ հեռացել ենք Աստծուց: Մարդու կյանքը, առանց աստվածային սիրո, իմաստազրկվում է»,- նշում է Տեր Եսային:

Ստացվում է՝ Պահքն աղոթքի, ողորմածության ու սննդի պահեցողության համադրություն է: Հրաժարվում ենք կենդանական ծագումով ուտելիքներից, աղոթում ենք ու ապրում ողորմությամբ:

«Պահքը վերականգնում է մարդու կապը շրջապատող իրականության հետ։ Աղոթքը մեր կապն է Աստծո հետ: Ողորմածությունը՝ մարդկանց սիրելը, կարեկից լինելը, օգնելը, քաղցր խոսք ասելը, մեր կապն է մարդկանց հետ: Պահեցողությունը մեր կապն է բնության հետ»: 

Բացի արգելքներից, Մեծ Պահքի ընթացքում կարևոր է մասնակցել Ս. Պատարագներին, ժամերգություններին:

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է.

«Երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:17-18):

Մեծ Պահքին հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ ու ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի կարևոր իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ, Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումն ու Հարությունը։

Մեր երկիրը մեր կարիքն ունի, մենք էլ ունենք հայրենիքի  կարիքը

Տեր Եսային հույս ունի՝ այս տարվա Պահքն առիթ կլինի, որ մենք վերագտնենք մեր կապը նաև հայրենիքի հետ, սովորենք իրար լսել, սիրել ու վերջապես համախմբվենք։

«Մեր ժողովուրդն այսօր ապրում է ծանր շրջան: Մարդիկ բաժանված են խմբերի: Շատ են բաժանումները: Հստակ է մի բան՝ մենք չպետք է հուսահատվենք: Մենք պետք է պահենք մեր դիմագիծը, ինքնությունը: Հայրենիքը մեր կարիքն ունի, մենք էլ ունենք հայրենիքի  կարիքը»:

Հոգևորականը նկատել է՝ շարունակ փախչում ենք իրականությունից, բայց եթե ուզում ենք իրավիճակը փոխել, պետք է իրականության հետ հաշվի նստենք: Մենք պետք է ապրենք ոչ թե անցյալում կամ ապագայում, այլ հենց այս պահին։ Գործենք, դառնանք մեր կյանքի տերը։ 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանը արդիականացնում է ռազմական տեխնիկան. ահազանգ․ ետ է ուղարկվել ՌԴ արտահանվող ելակը (տեսանյութ)Գիտնականները հայտնել են Արեգակի վրա պլազմայի մեծ արտանետումների մասին Ռուբիոն լայն միջազգային աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի՝ Իրանի վերաբերյալ ծրագրինԵՏՀ-ում տեղի է ունեցել թեմատիկ գիտագործնական համաժողով«Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարիցԶելենսկու և Տիխանովսկայայի հանդիպման թեման բացահայտվել է․ խոսք է գնում սահմանային սադրանքների մասինAl Hadath. Պակիստանը պնդում է, որ Չինաստանը հանդես գա որպես ԱՄՆ-Իրան համաձայնագրի երաշխավորԿայացել է ԱԺ խորհրդի նիստը․ օրակարգում ընդգրկվել է 35 հարցՀունիսի 12-14-ը Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումըՔրեական վարույթ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին ընտրողների կամքի վրա հնարավոր ներգործության վերաբերյալ (տեսանյութ)Ֆիցոն հայտարարել է՝ Եվրոպայում կդիմադրեն Ուկրաինայի արագացված ինտեգրմանը ԵՄ-ումՏնտեսական սահմանափակումների հնարավոր հետևանքները Հայաստանի տնտեսության վրա. տնտեսագետի գնահատականը (տեսանյութ)Անհնարին ոչինչ չկա, ամեն ինչն էլ կառավարելի է, չլուծվող խնդիր չկա. Ծառուկյան (տեսանյութ) Իշխող վարչախումբն այլևս չի թաքցնում, որ սեփական իշխանությունը վերարտադրելու համար պատրաստ է զոհաբերել նաև Սյունիքը. Սուրեն Խաչատրյան Բրիտանիայում էլեկտրաէներգիայի գները կտրուկ կբարձրանան․ բնակիչներին ծանր ձմեռ է սպասվում«Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է». Սամվել Կարապետյանը՝ Ռուբեն ՎարդանյանինՍամվել Կարապետյանին ասացի՝ շատ կուզեի Գյումրիում Օպերային թատրոն լիներ. Աննա Մայիլյան (տեսանյութ) Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են « Opel»-ը ու «BMW»-նՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Կատարի դեսպանինՄեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը Եպիսկոպոսների օծման արարողությունը` Մայր Աթոռում (տեսանյութ)Ուղիղ․ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Եղեգնաձորում է (տեսանյութ)Նալբանդյան – Նոր Արտագերս ճանապարհին հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրիԿասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՈւռուցքաբանը զգուշացրել է՝ միզապարկի քաղցկեղի ախտանիշները հաճախ շփոթում են այլ հիվանդությունների հետՆԳ նախարարը գործընկերների հետ նախաճաշ-քննարկում է ունեցելՊետությունը և կառավարությունը կանգնած են քաղաքացիների կողքին՝ առողջապահությունը դարձնելով առավել հասանելի. Լենա ՆանուշյանՄերձավոր Արևելքի ճգնաժամը հարվածել է պարարտանյութերի արտադրությանը․ աշխարհում սննդի պակասի վտանգ են տեսնումԳորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի գույքի վրա արգելանք է դրվել Պուտինի որոշումից հետո հազարավոր Մերձդնեստրի բնակիչներ հերթագրվել են ՌԴ քաղաքացիություն ստանալու համարԻնչո՞ւ է ծխախոտը հատկապես վտանգավոր պատանիների համար. նախարարությունը զգուշացնում էՌուսաստանում կոշտ են արձագանքել Մակրոնի հայտարարությանը Ուկրաինայի հարվածների վերաբերյալAir India-ի ինքնաթիռը Օմանի օդանավակայանում բախվել է լուսանշաններին և վնասվելՇրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ամփոփումՀայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլ ամիսներին աճել է 6.9 տոկոսով Մենք գալիս ենք բոլորի իշխանությունը լինելու համար․ Լիլիթ ԳալստյանԱստանան ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Պուտինի այցից և ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջԱսում են՝ ընդդիմությունը կաշառել է ՌԴ-ին, որ հայկական ապրանքները չվաճառվեն, բա դուք մեխի գլո՞ւխ եքԵթե այս չարիքի իշխանությունը վերարտադրվի, Տիգրանաշենը հանձնելու է․ Իշխան ՍաղաթելյանՆեթանյահուն խոստովանել է, որ չի կարող ազդել Թրամփի՝ Իրանի քաղաքականության վրաՌուս ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսը ձերբակալվել է Չեխիայում․ նա կասկածվում է թմրանյութեր պահելու մեջՇունը պատահաբար կրակել է կնոջ վրա․ դեպքը տեղի է ունեցել բենզալցակայանումՉինաստանը հայտարարել է՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնությունը մոտ էՍի Ծինփին. Չինաստանը բարձր է գնահատում Պակիստանի ջանքերը Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համարԸնտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով Դատախազությունում կգործի թեժ գիծ Վեհափառ Հայրապետը նորաօծ եպիսկոպոսներին մաղթել է արդյունավոր առաքելություն՝ ի պայծառություն եկեղեցու և ի շինություն հայրենիքի Պուտինը շնորհավորել է Ալիևին և խոսել Ադրբեջանի հետ բարեկամության մասինԻրանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը հնարավոր է «գործողություն գործողության դիմաց» սկզբունքովԵրևանում «Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը
Ամենադիտված