Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը 

Բաքվի դատերի բանալին. բոլոր ճանապարհները տանում են նույն կետին. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Բաքվի դատերի բանալին

Եթե մեզ թվում է, թե մեր կիսաձայն, ծույլ ու մշտապես անկազմակերպ աջակցությամբ կարողանալու ենք օգնել Բաքվի բանտերում տանջամահ արվող մեր հայրենակիցներին, ապա չարաչար սխալվում ենք։

Օգնելու ձևեր միանշանակ կան, ազդելու տարբերակներ կան, բայց դրա համար նպատակային աշխատանք էր պետք, որը չի արվել, ինչպես չի արվում շատ այլ հարցերում։

Հուսալ, թե մեր այսօրվա Եվրոպան կարձագանքի մարդու իրավունքների միջնադարյան ոտնահարման այս պրոցեսին, խաբկանք է։ Ադրբեջանով Եվրոպա գնացող գազի խողովակը կույր փական է դնում մարդու իրավունքների վրա։

ԱՄՆ-ում արժեքային և կառավարման հեղափոխություն է, զբաղված են այլ հարցերով։

Ռուսաստանի հետ կարելի էր և պարտավոր էինք աշխատել. չենք արել։ Բացառությամբ մեկ-երկու հոգու՝ որևէ ջանք չի թափվել։

Գոնե հայ բլոգերի դեպքը պետք է հասկացնի, որ ամենաբարդ, անլուծելի թվացող խնդիրներն ունեն լուծում. դրա համար պետք է լուռ և գրագետ աշխատել։

Իսկ Ադրբեջանը մեր հայրենակիցների հանդեպ ամեն բանի պատրաստ է։ Գերեվարման առաջին փուլում լուրջ դեմքով իբր տեղեկացված երևանյան գործիչները շշուկով ասում էին՝ ինֆորմացիա ունենք, որ 1-2 ամսից բաց են թողնելու։ Էդ մանկամիտ պատկերացումները՝ պրոցեսների և իրականության մասին, ապշեցուցիչ են, իսկ երբ դա հնչում է քաղաքական էլիտայի շուրթերից, ուղղակի վախեցնող է։

Երևան-Բաքու քույր դատավարություններ

Լայն հասարակության մեջ կա անկեղծ հարցադրում՝ մենք ի՞նչ կարող ենք անել, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ սովորական ՀՀ քաղաքացին այդ պրոցեսի վրա։

Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ. ՀՀ քաղաքացին կարող է ունենալ շատ մեծ ազդեցություն։ Առաջին հերթին պետք է պահանջել դադարեցնել երևանյան այլանդակ դատերը, որոնք ոտնահարում են թե´ ազգային արժանապատվությունը, թե´ մարդու իրավունքների նորմերը։

Երևանում ՀՀ քաղաքացին հանդուրժում է արցախյան քաղաքապետերի հանդեպ դատերը՝ անհեթեթ մեղադրանքներով։ Մենք հանդուրժում ենք Արցախը կորցրած իշխանությունների դեմ ցույցերի մասնակցած երիտասարդների կալանավորումները, 2023-ի սեպտեմբերի 19-ին Փաշինյանի նստավայրի դիմաց անկեղծ պոռթկման համար դատվող արցախցիների դատերն ու պատիժը, Կիրանցի համար պայքարողների դեմ հարուցված քրգործերը։ Հանդուրժում ենք Եռաբլուրում լկտի պահվածք դրսևորող իշխանության անդամների դեմ ընդվզող քաղաքացիների, զոհվածների ծնողների դեմ հարուցված գործերը։

Հանդուրժում ենք նույն Ալիևին հաղթած Քոչարյանի հանդեպ արհամարհական նկատողություններով ու հրահանգներով շարժվող դատավարությունը։ Սրանք հրաշալի ազդակներ են Բաքվին, որ հայ հասարակության հետ կարելի է ամեն ինչ անել։ Հանդուրժում ենք բոլոր անհեթեթ քրգործերն ու հանրային գործիչների մեկուսացումը՝ բոլոր նրանց, ովքեր կարող են սպառնալ «կառուցողական Փաշինյանի» կառավարմանը։ Արմեն Աշոտյանը արդեն երկու տարի է՝ անազատության մեջ է, հասարակությունը հանդուրժում է։ Խոնարհաբար հանդուրժել ենք բազմաթիվ անհեթեթ քրեական գործեր և ազատազրկումներ, կալանքներ՝ Վազգեն Սաղաթելյան, Նարեկ Սամսոնյան, Լ. Քոչարյան, Նարեկ Մալյան, բազմաթիվ երիտասարդների, որոնց դատավորներն առանց վարանելու կալանք էին տալիս՝ ՔՊ-ական ինկվիզիցիայի դարաշրջանում։

Բաքվում դատվող մեր հայրենակիցների համար մղվող պայքարը պիտի տարվի բոլոր հարթակներում։ Սփյուռքի կազմակերպությունները, արտերկրի հայ խոշոր բիզնեսմենները, ամեն կառույց իր երկրի իշխանությունների վրա պետք է կարողանա ազդել։ Համահայկական արշավ պիտի լինի, որը պահանջում է լուրջ մենեջմենթ։ Այդ միասնականության ամենամեծ խոչընդոտն այսօրվա իշխանությունն է, որը ոչ միայն ինքը չի անում համապատասխան քայլեր, չի մոբիլիզացնում ռեսուրսները, այլ ամեն կերպ խանգարում է այդ համընդհանուր մոբիլիզացիային։ Բոլոր ճանապարհները տանում են նույն կետին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ)
Ամենադիտված