Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը Քաղաքացին Մալիշկա գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել Կենդանակերպի այս նշանները շուտով կստանան Տիեզերքից մի ուղերձ, որը կփոխի ամեն ինչ «Ամուսիններ են եղել». նոր մանրամասներ Կոտայքում 4 կյանք խլած ողբերգական վթարից (տեսանյութ) ինչի՞ պետք է խաղաղության գնամ նրա հետ, ով նենգափոխում է մեր պատմությունը․ Իշխանյան (տեսանյութ) Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Խոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներ Ո՞վ էր այն աշխարհահռչակ սուպերմոդելը, որը մասնակցեց «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառման DAMIRAH ոսկերչական բրենդի շնորհանդեսին Հայկ Սարգսյանը պետք է դեռ ապացուցի ասածը, վերջին նիստին միայն բարևեց ու անցավ․ Բագրատյան (տեսանյութ) Ուշադրություն վարորդներին. Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 18-ից Սա կլինի մեր ընդհանուր պատասխանը նրանց. Պուտինն ուղերձով դիմել է ռուսաստանցիներին Պարտավոր եմ մեր աղջիկների կյանքը սիրով լցնել՝ երկուսիս փոխարեն․ Նուշիկ Օհանյան 

«Սումգայիթի» կազմակերպիչների անպատժելիությունը հանգեցրել են հանցագործությունների կրկնությանը․ իրավապաշտպան

Բլոգոսֆերա

ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ գրում է.

«Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ 1988թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հավերժ մտել են պատմության մեջ որպես մարդկության դեմ հանցագործություն։ 

Հանցագործություն, որն ունի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի չափանիշներին լիովին համապատասխանող հստակ իրավական գնահատական։ Դա իրոք ցեղասպանություն էր, որն անխոչընդոտ ու անպատիժ երեք օր շարունակ տեղի էր ունենում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 25կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթում։

 35 ու կես տարի անց տեղի ունեցավ մեկ այլ հանցագործություն՝ 150 հազար հայերի վտարումը պատմական հայրենիք Արցախից՝ ռազմական ագրեսիային հատևած և ավելի քան 9 ամիս տևած ամբողջական շրջափակման պայմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ բնակչության ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո։ 

Սովով, ցրտով և կյանքի համար կենսական նշանակության պայմանների բացակայությամբ ուղեկցվող շրջափակումը միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետներն անվանել են էթնիկ զտումներ և ցեղասպանություն։ Այս երկու ողբերգական իրադարձություններն ունեն անխզելի կապ. դրանք միևնույն սարսափելի, հրեշավոր շղթայի օղակներն են, որը կոչվում է Հայոց ցեղասպանություն, և որին սկիզբ է դրվել 19-րդ դարավերջին – 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում։ 

20-րդ դարավերջին հենց Սումգայիթի կոտորածը դարձավ ցեղասպանության հերթական փուլի ազդակ, որն իրականացվում է Ադրբեջանի ձեռամբ և շարունակվում արդեն 37 տարի։ Սումգայիթյան իրադարձությունների վերաբերյալ պահպանվել են բազմաթիվ փաստաթղթեր, լուսանկարներ, տեսանյութեր, ականատեսների վկայություններ, որոնք ապացուցում են, որ այդ հանցագործությունը Ադրբեջանի իշխանությունների և հատուկ ծառայությունների կողմից մանրակրկտորեն նախագծված, կազմակերպված և համակարգված էր։ 

Գազանաբար սպանված հայերի լուսանկարներն ու ականատեսների վկայությունները կասկած իսկ չեն թողնում, որ կազմակերպիչներն ու իրականացնողներն օգտագործում էին սպանության նույն միջոցներն ու ձևերը, ինչ Թուրքիայում 1915թ. Եղեռնի ընթացքում։ Անհերքելի փաստ է, որ նրանք տուժել և սպանվել են միայն մեկ պատճառով, որ հայ էին։ Նույնպիսի անմարդկային մեթոդներն օգտագործվեցին նաև Սումգայիթից հետո՝ 1990թ. հունվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, 1992թ. ապրիլին Մարաղա գյուղում, 2004թ. փետրվարին Բուդապեշտում հայ սպայի սպանության ժամանակ, 2020թ. աշնանը Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում… 

Հրեշավոր իրադարձությունների ամբողջ շղթան հանգեցրեց 2023թ. սեպտեմբերին Արցախի հայերի ցեղասպանության և հարազատ հողից բռնի տեղահանման։ Ավելի քան մեկ դար է տևում հայերի ցեղասպանությունը։ 

37 տարի Ադրբեջանը Թուրքիայի ղեկավարությամբ շարունակում է հայ ժողովրդի ցեղասպանության նպատակաուղղված և համակարգային քաղաքականությունը, ընդ որում՝ մնալով անպատիժ։ «Սումգայիթի» կազմակերպիչների անպատժելիությունը և միջազգային հանրության կողմից արձագանքի բացակայությունն են հանգեցրել հայ ժողովրդի դեմ հանցագործությունների կրկնության ու շարունակության, որոնց ընթացքում գազանաբար սպանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ, հարյուրավորներն անհայտ կորել են, տասնյակ հազարավորները տուժել ու խեղվել են, իսկ հարյուր հազարավորները վտարվել են իրենց տներից ու դարձել փախստական։ 

Այսօր Բաքվում հայ գերիների և պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական և քաղաքական ղեկավարների նկատմամբ շարունակվող «դատը» քաղաքակիրթ մարդկության համար ևս մեկ ամոթալի հանցագործություն է, որի վրա նույնպես միջազգային հանրությունն աչք է փակում՝ խրախուսելով Ադրբեջանի բռնապետական վարչակարգին նոր հանցագործություններ իրականացնելու։ 

Գլուխ խոնարհելով ի հիշատակ «սումգայիթի» մարտիրոսվածների՝ մենք կրկին կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել և իրավական մեխանիզմների շրջանակում պատժել հանցագործներին, ովքեր մեղավոր են հազարավոր հայերի մահվան համար, և դրանով իսկ կանխարգելել հայ ժողովրդի և մարդկության դեմ նոր հանցագործությունները»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոա Ուայլին «Էմմի» մրցանակի է արժանացել «Փիթ» սերիալում գլխավոր դերի համարՏղամարդկանց «արքայադստեր դարաշրջանը»․ կանայք սկսել են ավելի շատ վաստակել և վճարել նրանց փոխարենՀութիները Մեքքայի վրա հարձակվելու իրենց մտադրության մասին տեղեկությունները սուտ են որակելԿյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը Քաղաքացին Մալիշկա գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել Ինչպես ճիշտ գովել շանը․ կինոլոգը նշել է կարևոր կանոններըՖիդանը Արաղչիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըԿենդանակերպի այս նշանները շուտով կստանան Տիեզերքից մի ուղերձ, որը կփոխի ամեն ինչ Ճապոնիան մինչև 2031 թվականը կգնի 52,000 ունիվերսալ անօդաչու թռչող սարքP. Diddy-ի դուստրերը համարձակ կերպարներով հայտնվել են Նյու Յորքի նորաձևության շաբաթումԴաղստանում համաշխարհային գաստրոնոմիական ռեկորդ է սահմանվել․ 100-մետրանոց սեղանին 305 ուտեստ է մատուցվելԱկնաբույժը բացատրել է՝ ինչպես տարբերել աչքի ալերգիան վարակից«Ամուսիններ են եղել». նոր մանրամասներ Կոտայքում 4 կյանք խլած ողբերգական վթարից (տեսանյութ) Ed Sheeran-ի շրջագայության բոլոր հրավիրված արտիստները հրաժարվել են մասնակցությունից՝ ի աջակցություն Պաղեստինիինչի՞ պետք է խաղաղության գնամ նրա հետ, ով նենգափոխում է մեր պատմությունը․ Իշխանյան (տեսանյութ) Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Խոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներ BRICS-ի տնտեսական կշիռը գնալով կտարբերվի G7-ի կշիռիցՈ՞վ էր այն աշխարհահռչակ սուպերմոդելը, որը մասնակցեց «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառման DAMIRAH ոսկերչական բրենդի շնորհանդեսին Հայկ Սարգսյանը պետք է դեռ ապացուցի ասածը, վերջին նիստին միայն բարևեց ու անցավ․ Բագրատյան (տեսանյութ) Ագրոնոմը զգուշացրել է՝ ինչ կարող է տեղի ունենալ, եթե ուշացնեք կարտոֆիլի բերքահավաքըՈւշադրություն վարորդներին. Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 18-ից Հութիները պնդում են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայում գտնվող թիրախներինՍա կլինի մեր ընդհանուր պատասխանը նրանց. Պուտինն ուղերձով դիմել է ռուսաստանցիներին Դաստակի ջերմաստիճանը կարող է հուշել նյութափոխանակության խանգարումների վտանգի մասին․ գիտնականներՂազախստանն ու «Գազպրոմը» պայմանավորվել են գազի մատակարարումների շուրջՊարտավոր եմ մեր աղջիկների կյանքը սիրով լցնել՝ երկուսիս փոխարեն․ Նուշիկ Օհանյան Ռուսաստանը կարող է վերանայել վառելիքի արտահանման սահմանափակումներըՎաշինգտոնն այս պահին չի ցանկանում ներքաշվել Եմենի հակամարտության մեջԼավրովը հայտարարել է Եվրասիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ծրագրերի մասինԼավրով. Ռուսաստանն այլևս չի վերադառնա Եվրոպայի հետ նախկին հարաբերությունների ձևաչափինՔաղաքական կամքը չեք տեսնում, որովհետև չենք ցուցադրում․ Փաշինյանը՝ գերիների մասին (տեսանյութ) Հյուսիսային Կորեան սպառնացել է Միացյալ Նահանգներին և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքովՉեչնիայի ղեկավարի 18-ամյա որդուն անձնական բանակ է հատկացվել Հեսա կտենաք, վերջին կոշիկն էլ ձեռներներիցդ վեկալելու ենք, հագիցդ հանելու ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) ՍԴ-ն կանաչ լույս տվեց TRIPP-ին. Պուտինը վախենում է. Զելենսկի (տեսանյութ) 108 կգ նիհարելուց հետո 29-ամյա կինը հաշմանդամություն է ձեռք բերելՎանաձոր համայնքի տիրապետմանն «է վերադարձվել» Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում 14-րդ հողատարածքը Լավրով. Ուկրաինայի հակամարտության կարգավորումը պահանջում է լուծել հակամարտության արմատական ​​պատճառները Ինչի դուք 2 սենյականոց բնակարան ունեք, մյուսները՝ ոչ. Փաշինյանը կրկին նյարդայնացավ (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն Ճապոնիային զգուշացրել է հակառուսական քաղաքականության հնարավոր հետևանքների մասինՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Մենք ոչ մի բան, զրո ենք զիջել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները կշարունակի բարելավել հարաբերությունները Բելառուսի հետ, ասել է ՔոուլըՊուտինն ու Փաշինյանը հատուկ առանձին հանդիպում կանցկացնեն․ Լավրով Փաշինյան. Հայաստանը երբեք չի բարձրացրել ռուսական ռազմաբազան երկրից դուրս բերելու հարցըՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով շփումները շարունակվում ենՓաշինյանը՝ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին․ «Նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը վերադարձնելու ենք ՀՀ սեփականությանը»Գյուղատնտեսական աճ չունենք եւ դա անսպասելի չէ․ Նիկոլ ՓաշինյանԶելենսկին ընտրություններ անցկացնելու անհնարինությունը բացատրել է Ուկրաինայից 9 միլիոն մարդու հեռանալով
Ամենադիտված