Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Փաշինյանը հայ գերիներին թողել է բացառապես Կարմիր խաչի հույսին․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է․ 

«Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խոշտանգումը` Հայաստանի իշխանությունների անգործության պայմաններում, սպասելի էր: Նախօրեին հայ հանրությունը կրկին ցնցվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարության կադրերից` 9 օր հացադուլում գտնվող Վարդանյանի դեմքին կապտուկների հետքեր էին: 

«Քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է»,- ահազանգել էր Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը՝ դիմելով միջազգային հանրությանը, Ադրբեջանի կառավարությանն ու Փաշինյանին: Վերջինիս կոչ էր արել դատապարտել ցուցադրական դատավարությունը, այն որակել էր որպես քաղաքական եւ ապօրինի: 2023-ի սեպտեմբերի 28-ից Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարարի ինքնազգացողությունը վատացել է դատավարության ընթացքում: Հացադուլ անող Վարդանյանին ստիպել էին մասնակցել դատական շոուին: 23 անձ գտնվում է Բաքվում անազատության մեջ, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Ըստ որոշ տվյալների, 80 բռնի անհետացման դեպք էլ կա, եւ Բաքուն չի ընդունել նրանց՝ գերության մեջ գտնվելու հանգամանքը, թեեւ այդ մասին վկայող փաստական հիմքեր կան:

Հայաստանի անողնաշար իշխանության վարած քաղաքականության հետեւանքով այս մարդկանց ճակատագրերը, փաստացի, թողնված են բախտի քմահաճույքին: Բաքուն ծանր ու կեղծ մեղադրանքներ է առաջադրել մեր հայրենակիցներին՝ «ահաբեկչությունից մինչեւ «ցեղասպանություն»: Նրանց վերադարձի խնդիրը ՀՀ իշխանությունները` առնվազն տեսանելի մակարդակում, չեն հետապնդում, հարցը չեն դարձնում Բաքվի հետ քննարկումների առարկա: Հունվարի 25-ին Փաշինյանը խոսեց այս մասին, սակայն նորից իր շահերի թելադրանքով, ասաց, թե Բաքվում պահվող հայերի նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որ ցուցմունքներ կորզեն: Ակնհայտ է, որ նա վախ ունի Բաքվում գտնվող գործիչների ցուցմունքներից: Իսկ ավելի վաղ՝ 2024թ․ օգոստոսի 31-ին, Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ մի նենգ ու վտանգավոր հայտարարություն էր արել. «Ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել էդ քայլը, ո՞վ նրան ուղարկեց, այդ իմաստով, գործուղեց Հայաստանի Հանրապետություն, ո՞վ նրան գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով ու վերջում ասեց՝ «գիտե՞ք ինչ, մենք էդքան էլ լավ չենք ճանաչում ինքն ով է»»: Նրա այս հայտարարությունից հետո Բաքվի բանտում գտնվող Վարդանյանին անգամ հարցաքննել էին, իսկ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ահազանգել էր, որ ՀՀ վարչապետի հայտարարությունը կարող է գերիների վերադարձը ձգձգել, անգամ անհնարին դարձնել: 

Միջազգային ատյանից՝ ՄԱԿ-ի ամբիոնից, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 24-ին առաջին անգամ անդրադարձավ Բաքվում ընթացող թատրոնին՝ նշելով, որ հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, որոնք կամայականորեն են ազատազրկված, եւ շեշտեց, որ ոտնահարվում են մարդու իրավունքների համընդհանուր չափանիշները։ Այս վախվորած ձեւակերպումները, իհարկե, հույս չեն ներշնչում, թե Փաշինյանի իշխանությունն ունակ է կամ ցանկություն ունի իրական ջանքեր գործադրել գերիների վերադարձն ապահովելու համար, որոնք Բաքվում են հայտնվել Արցախին մենակ թողնելու Փաշինյանի քաղաքականության հետեւանքով:

Գործնականում Բաքվում պահվող մեր հայրենակիցների եւ նրանց ընտանիքների միջեւ կապի միակ օղակը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, որն իր մանդատի շրջանակներում պարբերաբար այցելում է նրանց, ծանոթանում պահման պայմաններին, առողջական վիճակին, ապահովում հեռախոսային խոսակցություն ընտանիքների հետ: 
Ադրբեջանում իր դեմ իրականացվող անօրինականությունների դեմ հացադուլով բողոքող Ռուբեն Վարդանյանին եւ մեր մյուս հայրենակիցներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները փետրվարին են այցելել: Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին «Հրապարակ»-ին ասաց՝ Վարդանյանի առողջական վիճակի վերաբերյալ մասնավոր մեկնաբանություն տալ չի կարող, ինչը պայմանավորված է իրենց աշխատանքային ձեւաչափով:

- Ե՞րբ է եղել տեսակցությունը Ռուբեն Վարդանյանի հետ, Կարմիր խաչն արձանագրե՞լ է այն վիճակը, որում նա գտնվում էր վերջին «դատական նիստի» ժամանակ:

- Բոլոր անձանց տեսակցությունները, որոնք տեղի են ունենում, արձանագրվում են, հենց տեսակցությունների գաղափարի իմաստը դրանում է՝ տեսնել վիճակը, քննարկել, այնուհետեւ բարձրաձայնել խնդիրները դրանց համար պատասխանատու իշխանություններին, եթե դրանք տեսնում ենք, եթե իշխանությունների հետ շփման ընթացքում տեսնում ենք շարունակվող խնդիրներ, դրանք բարձրաձայնում ենք ավելի բարձր մակարդակում: Այդ հարցերը, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում են գտնվում, ամսաթվերն ասել չեմ կարող, կարող եմ միայն ասել, որ վերջին՝ փետրվարի տեսակցության մասին տեղեկությունը երեկ ենք հաստատել, այսինքն՝ տեսակցությունը վերջերս է եղել:

- Բացի Ադրբեջանի կառավարության հետ խնդիրները քննարկելը, Կարմիր խաչն ունի՞ այլ հնարավորություն՝ այդ ահազանգերը հասցնելու մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցներին, կազմակերպություններին, քանի որ հասկանալի է, թե Ադրբեջանի իշխանություններն այս հարցում ինչ դիրքորոշում կարող են ունենալ: Տեղական մակարդակից բացի, այլ ռեսուրս ունե՞ք՝ այդ մասին խոսելու:

- Ցանկացած զննման, տեսակցության արդյունքները քննարկվում են միայն պատասխանատու իշխանությունների հետ, եթե խնդիրները շարունակվում են՝ իրենց վերադասների հետ, բայց այլ ատյաններին մենք հաշվետու չենք, կազմակերպությունն անկախ է, եւ, բնականաբար, մեր աշխատանքի ձեւաչափում կարող են տեղավորվել շարունակվող խնդիրները, եթե դրանք չեն հարթվում` նաեւ տեղական իշխանությունների եւ վերադասների հետ քննարկումներում, կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում փորձել մոբիլիզացնել որեւէ ազդեցիկ 3-րդ կողմին: Բայց կրկին պետք է ասեմ, որ այդ հարցերին վերաբերող մեկնաբանություններ տալ չեմ կարող՝ հաշվի առնելով մեր աշխատանքի կոնֆիդենցիալ բնույթը, բայց կարող եմ ասել, որ ցանկացած նման հարցի դեպքում մեր հիմնական աշխատանքը տեղական իշխանությունների հետ է, որովհետեւ նրանք են պատասխանատու, նրանք ունեն պարտավորություններ եւ նրանք կարող են որոշակի առաջընթաց ապահովել: 

- Իսկ Ձեր նշած 3-րդ կողմի հնարավոր ներգրավման նախադեպ եղե՞լ է՝ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեպքերով:

- Կոնկրետ պատասխանել չեմ կարող: Կարող եմ ասել, որ շատ տարբեր իրավիճակներում կազմակերպությունն իր այդ ձեւաչափը գործարկում է, բայց ընդհանրապես մեր ընթացիկ երկխոսությունն այլ կողմերի հետ տեղի է ունենում անկախ ամեն ինչից, ինչ վերաբերում է կոնկրետ իրավիճակներին, մեկնաբանելու հնարավորություն չունենք:

- Կա՞ հնարավորություն՝ տեսակցությունների ընթացքում, ըստ անհրաժեշտության, բժշկական օգնություն ապահովել կազմակերպության մասնագետների միջոցով:

- Կազմակերպությունն ունի պատվիրակներ՝ բժիշկներ, անհրաժեշտության դեպքում կարող է ընդգրկվել կազմակերպության պատվիրակը, եթե կարիք կա մեր կողմից զննում եւ միջամտություն իրականացնելու, բժիշկ գոյություն ունի, այո»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված