Ուշքի եկեք ու մտածեք դրան ներսից վռնդելու մասին, քանի դեռ ՀՀ անվամբ երկիր ունեք. Վահե Սարգսյան
Բլոգոսֆերա
Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի բան ասեմ` չտխրեք։
Երբեք ձեր սպասված պահը չի գալու, և հայկական Զելենսկին երբեք վատ վիճակում չի հայտնվելու։ Մի պարզ պատճառով` նա երկիրը քանդելու գործում անգամ կրիվոյռոգցի Զելենսկին չէ, նա իջևանցի Նիկոլ Փաշինյանն է։
Պետք եղավ` Թուրքիայի Էրմենիստան վիլայեթի վալի կաշխատի, հարկ եղավ` Ալեքսանդրապոլի վրա ստեղծված գուբեռնիայի գուբերնատոր, պետք եղավ` կես ժամում ՀՀ֊ն իր ընդերքով ու հանքանյութերով հանդերձ կփոխանակի Օվկիանիայում իր համար մի գեղեցիկ դղյակի դիմաց...
Մոռացե'ք. ակնթարթորեն կոշիկ փոխող նման տեսակները երբե'ք չեն պատժվում դրսից։
Ուշքի եկեք ու մտածեք դրան ներսից վռնդելու մասին։ Քանի դեռ ՀՀ անվամբ երկիր ունեք։ Դեռ»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ