Կուսակցական տիպական մրցունակությունը կարող է բերել կուսակցական մշակույթի էական բարերփոխման. Արա Պողոսյան
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Հայաստանում քաղաքական մշակույթի փոփոխությունը ո'չ միայն օրենսդրական կարգավորումների միջոցով, այլև քաղաքական կուսակցությունների վարքաբանության միջոցով առաջին հերթին պետք է սկսվի։
Անհատի պաշտամունքը, կամ անհատի վրա հենված կուսակցության գոյությունն հենց երաշխիք է, որ իր իշխանության գալու պարագայում ավտորիտարիզմի վտանգը մնալու է չափազանց բարձր։
Ցավոք, Հայաստանում նաեւ կուսակցությունների տիպաբանական կարևոր տիպերից մեկը չկա` կադրային կուսակցությունների տիպը։ Կադրային կուսակցությունների դասական օրինակներ են ԱՄՆ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունները։ Մեզանում որպես կուսակցությունների պրակտիկ տիպ, մասսայական կուսակցություններն են, հենված կուռ կուսակցական շարքերի, ինչը և փակ է պահում մերիտոկրատական (արժանիքների, լավագույնների) կառավարման հնարավորության դռները։
Ես պնդում եմ, որ կուսակցական տիպական մրցունակությունը կարող է բերել կուսակցական մշակույթի էական բարերփոխման, ինչը իր հետ կբերի քաղաքական մշակույթի փոփոխություն։
ԵՒ սրա մոդելը պետք է կարողանանք առաջիկայում ներդնել ու որակական փոփոխության ավանգարդում կանգնել։
Ո՞վ, եթե ոչ հենց առաջինը...»;


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)