Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում (տեսանյութ)
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ մարտի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գաբրիել Միքայելյանը իր վարած «Iveco» մակնիշի բեռնատարով Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 83-ամյա Միշա Դավթյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ