Լիտվան աջակցում է Ադրբեջանի՝ ԵՄ հետ վիզաների ազատականացմանը Ծանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ շենքից փախել է Ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոց Microsoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. Օհանյան Հարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախը Էդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու Մեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով Պայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետ 

Վարդան Ղուկասյանի գործով Լաս Վեգասի դատարանը խորհրդակցական սենյակում է․ փաստաբան

Քաղաքական

«Փաստինֆո»-ն գրում է․

Լաս Վեգասի դատարանը ԴՕԿ կուսակցության ղեկավար, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի գործով խորհրդակցական սենյակ է հեռացել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանից։

Վարդան Ղուկասյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ձերբակալվել է 2025թ փետրվարի 20-ին՝ միգրացիոն գործընթացի շրջանակում։ Ըստ ամերիկյան կողմի՝ նա 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն չի լքել երկիրը նախատեսված ժամկետում։ Միգրացիոն գործից բացի՝ դատարանում քննարկվում է նաև ՀՀ գլխավոր դատախազության միջնորդագիրը՝ Ղուկասյանի արտահանձնման վերաբերյալ։

Նման խնդրագիր, փաստաբանի փոխանցմամբ, ՀՀ գլխավոր դատախազությունն ԱՄՆ պետական լիազոր մարմնին ներկայացրել է դեռևս 2023 թվականին։ Հարցին՝ եթե դատարանը որոշի արտահանձնել Վարդան Ղուկասյանին՝ հնարավո՞ր է, որ Ղուկասյանը տեղափոխվի երրորդ երկիր՝ Բաղդասարյանը նշեց, որ այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն դատարանը՝ Վարդան Ղուկասյանի համաձայնությամբ։ Ինչ վերաբերում է քրեական վարույթին, որի շրջանակներում միջազգային հետախուզում է հայտարարվել Ղուկասյանի նկատմամբ, փաստաբանը մեղադրանքները գնահատեց որպես ոչ իրավաչափ, այն աղերս ունեն Ղուկասյանի քաղաքական գործունեության հետ։ Իսկ թե ինչու՞ այս փուլում բարձրացվեց արտանահնձման հարցը՝ Բաղդասարյանը նշեց, որ իրավական հարթության մեջ՝ իր սուբյեկտիվ կարծիքով՝ ԱՄՆ-ում կառավարման համակարգ փոխվեց, ԱՄՆ-ում այսօր գործող իշխանության քաղաքականության մեջ բաղկացուցիչ մաս է կազմում նաև այդ գործառույթները։ Իսկ թե հնարավո՞ր է արդյոք, որ Ղուկասյանին արգելանքի վերցնելը կարող է պայմանավորված լինել ՀՀ-ում առաջիկայում սպասվող ընտրություններով՝ փաստաբանը զերծ մնաց մեկնաբանելուց, քանի որ դա քաղաքական հարց է՝ այդպես կարող է և լինել, և չլինել։

Հիշեցնենք, որ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում բազմադրվագ շորթման գործով։ Մասնավորապես, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի, «Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի, ինչպես նաև` երկու այլ անձանց կողմից խմբի կազմում քաղաքացի Տիգրան Արզաքանցյանից 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու, ինչպես նաև` ծառայությունների մատուցման քողի ներքո գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչին գույքային պահանջներ ներկայացնելու, վերջինիցս առանձնապես խոշոր չափերով՝ 60.000-100.000 ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու վերաբերյալ։ ՔԿ-ն դեռ 2023թ․ հայտնել է նաև ԱՄՆ-ում գտնվող Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և հետախուզում հայտարարելու մասին։

Քրեական գործով շորթման այլ դրվագներ ևս կան։ Ավելին, շորթման դրվագներից բացի՝ Ղուկասյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում նաև արդեն նախկին դատավոր Արշակ Վարդանյանին զրպարտելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքներով։ Վարդան Ղուկասյանի մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է, իսկ «Վանոյի Արտակ» մականունով հայտնի Արտակ Գալստյանի, ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանի մասերով քրեական վարույթներն, այդ թվում՝ Տիգրան Արզաքանցյանից շորթման, փողերի լվացման վերաբերյալ, արդեն դատարանի վարույթում է։ Ընդ որում, Արտակ Գալստյանի մասով քրեական գործը նախ Հակակոռուպցիոն դատարանում էր, ապա, ըստ ընդդատության, տեղափոխվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և գտնվում է դատավոր Ռազմիկ Մարիկյանի վարույթում։ 2024թ․ սեպտեմբերի 10-ին դատարանը որոշել է Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխել՝ տնային կալանքով՝ համակցված գրավով և բացակայելու արգելքով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվան աջակցում է Ադրբեջանի՝ ԵՄ հետ վիզաների ազատականացմանըԾանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ շենքից փախել էԱվտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոցMicrosoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. ՕհանյանՀարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախըԷդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալուՈւկրաինայի խաղաղության բանակցություններից ԵՄ ներկայացուցիչների բացակայությունը արտացոլում է ԵՄ-ի անհասունությունը․ ՊապուաշվիլիՄեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձովՊայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավըՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՉեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանինԹրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականությունՔուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունըԿիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել էՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուՎոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկումԶելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ
Ամենադիտված