Խնդրում ենք չանհանգստանալ․ ՆԳՆ–ն զգուշացնում է
Հասարակություն
Մարտի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ–ից։
«Խնդրում ենք չանհանգստանալ»,– ասված է հաղորդագրության մեջ։
